Սուպերգավաթի եզրափակչում հեռացման համար Մեսսիին սպառնում է 12 խաղով որակազրկում
Սուպերգավաթի եզրափակչում հեռացման համար Մեսիին սպառնում է 12 խաղային որակազրկում։ Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է որակազրկվել մինչև 12 խաղով Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում հեռացվելու համար, հաղորդում է As-ը: Կիրակի օրը «Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում 2: 3 հաշվով զիջեց Բիլբաոյի «Ատլետիկին»: Հանդիպման ավարտին Մեսսին կարմիր քարտ ստացավ հակառակորդի խաղացող Ասյեր Վիլիալիբրեի գլխին թիկունքից հարվածի համար: 33-ամյա արգենտինացու համար սա 753 պաշտոնական հանդիպումներում առաջին հեռացումն է կապտանռնագույնների կազմում բոլոր մրցաշարերում: Աղբյուրի համաձայն՝ մրցակցային հանձնաժողովը կարող է կասեցնել Մեսսիին մեկից երեք խաղով՝ չհաշված մեկ խաղի համար ավտոմատ կասեցումը կարմիր քարտի համար, եթե հարձակվողի գործողությունները չի համարվում դիտավորյալ ագրեսիա: Հակառակ դեպքում, «Բարսելոնայի» ավագի որակազրկումը կարող է տատանվել չորսից 12 հանդիպման միջակայքում: