Այս ձմռանը «Մանչեսթեր Սիթին» ֆուտբոլիստներ ձեռք չի բերելու
Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանում նոր խաղացողներ ձեռք չի բերի։ Այս մասին հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: «Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մենք գործարքի չենք գնա: Մենք չենք քննարկել դա, բայց մրցաշրջանը կավարտենք մեր ունեցած ֆուտբոլիստներով», - ասել է Գվարդիոլան, մեջբերում է goal.com- ը՝ վկայակոչելով beIN Sports-ին: «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 35 միավորով երկրորդն է ՝ երկու միավորով հետ մնալով «Մանչեսթեր Յունայթեդից»: