Ջհանգիրյանին ճնշեք, թո՛ղ հաճույք ստանա․ Հայկ Սարգսյանի հերթական «կինոն». Yerkir.am (տեսանյութ)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը դարձյալ «փայլեց» իր՝ պատգամավորին ոչ հարիր պահվածքով։ Իշխանության «կարկառուն» ներկայացուցիչը, հերթական անգամ խուսափելով հանրությանը հուզող հարցերին պատասխանելուց, ճողոպրեց սենյակ, գրում է Yerkir.am–ը։
Yerkir.am-ի դիտարկմանը՝ Դուք պարտավոր եք պատասխանել հանրությանը հուզող հարցերին, արձագանքեց. «Պատասխանում եմ, պարբերաբար ստատուսներ եմ գրում»։