00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Բաղրամյան պողոտայում վրաերթի են ենթարկել երիտասարդ աղջկա, որը մահացել է հիվանդանոցում ՀՀ ԶՈւ-ն նոր հայտարարություն է տարածել«Արաղ ու պինցետից» մինչև «Իսկանդեր». Փաշինյանի անհաջող «կրուտիտները»Նիկոլ Փաշինյանի երեք հենարաններըԱյս հարցը հասնելու է ՍԴ. մենք պետք է ամուր կանգնած լինենք, որ ՍԴ-ն ամուր ձեւով պաշտպանի մեր շահերը. Վազգեն Մանուկյան Բա ինչի՞ հանրահավաքը Ստեփանակերտի հրապարակում չեք անում ու վանկարկում` «Նիկո´լ, վարչապետ». Ռուբեն Մխիթարյան «Ամբողջ ժողովուրդն է քեզ մերժելու». Արփինե Հովհաննիսյանը նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր ստանձնած պարտավորությունները․ Արցախի ԱԳՆ Նիկոլ Փաշինյանի աջակիցները երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան Բաղրամյան պողոտայում ելույթ ունեցավ գեներալ Յուրի Խաչատուրովը (տեսանյութ)

«Դարի դավաճանությունը. ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Շուշին»

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանն իր հոդվածում անդրադարձել է Շուշիի ռազմավարական նշանակության, քաղաքի հայաթափման հարցում մեծ դերակատարություն ունեցած անձանց՝ սկսած Փանահ Ալի-խանից մինչև Նիկոլ Փաշինյան։

Հոդվածը ներկայացնում ենք ստորև․

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրակի դադարեցման փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն է ունեցել, որով Շուշին չէր անցնում Ադրբեջանին: Նիկոլը չհերքեց, որ նման հնարավորություն եղել է, բայց ասաց, որ եթե ստորագրեր մի փաստաթղթի տակ, որով ադրբեջանցի փախստականները հնարավորություն էին ստանալու վերադառնալ Շուշի, ապա իրեն հետո մեղադրելու էին դավաճանության մեջ: Դեռևս մի կողմ թողնենք փաստը, որ Շուշիի անկման ժամանակ մեր զոհերը ամբողջովին Նիկոլին խղճին են և դրա համար նա դեռ կանգնելու է երկրային ու երկնային դատաստանների առջև: Ստացվում է, որ ադրբեջանական բանակի մուտքը Շուշի կանխելու հնարավորություն կար, բայց Նիկոլը դա չարեց: Նիկոլը հատուկ պայմաններ ապահովեց, որ Ադրբեջանը Շուշի մտնի բանակով և անի այնտեղ այն, ինչ ցանկանում է` սկսած ադրբեջանցիներով քաղաքը բնակեցնելուց, վերջացրած այդ ստրատեգիական բարձրունքում` Ստեփանակերտի ուղիղ գլխին, ծանր սպառազինությամբ բանակ տեղակայելով:

Աշխարհագրությունն ու աշխարհաքաղաքական իրողությունները վկայում են, որ Շուշին ստրատեգիական նշանակություն ունի: Պատահական չէ, որ 18-րդ դարի կեսերին Փանահ Ալի-խանը ներկայիս Ջեբրայիլի տափաստաններից քիթը դուրս հանեց ու հայացքն ուղղեց դեպի Շուշի: Ամբիցիոզ Փանահը, որ իրեն Չինգիզ Խանի արյունակից էր հռչակել և մեծ ծրագրեր ուներ, շատ լավ հասկացել էր Հարավային Կովկասում Շուշիի ստրատեգիական նշանակությունը: Նաև պատահական չէր, որ 18-19-րդ դարերում սկզբում Թուրքիան և Պարսկաստանը, այնուհետև Ռուսաստանն ու Պարսկաստանը տևական ժամանակ պայքարում էին Շուշիին տիրելու համար, որովհետև ով տիրում է Շուշիին, նա վերահսկում է Արաքսի հովիտը: Նույնը կարելի է ասել բրիտանացիների մասին: 1919թ.-ին Հարավային Կովկասում բրիտանական զինված ուժերի հրամանատար գեներալ Վիլյամ Թոմսոնն ասում էր, որ ով տիրում է Շուշիին, նա վերահսկում է Բաքվի երկաթգիծը:

Այդ նույն շրջանում որպես պանթուրքիստական նախագիծ ստեղծված Ադրբեջանն ամեն ինչ անում էր Շուշիին տիրելու համար: Ի՞նչ եք կարծում. երբ 1920թ.-ի ապրիլին 11-րդ Կարմիր բանակը ներխուժեց Ադրբեջան և առանց որևէ դիմադրության վերցրեց Բաքուն ու խորհրդայնացրեց Ադրբեջանը, որտե՞ղ էր այդ ժամանակ Ադրբեջանի բանակը, ինչու՞ չէր պաշտպանում պետության մայրաքաղաքը: 1920թ.-ի մարտ ամսից Ադրբեջանի բանակի 80 տոկոսը Շուշիի մոտակայքում էր, որտեղ թուրք զինվորականների հետ միասին իրագործում էր Շուշիի ու հարակից բնակավայրերի հայաթափության ցեղասպանական ծրագիրը: Հայասպանության գործողությունները համակարգում էր դեռևս 1919թ.-ին Բաքվի կառավարության և բրիտանական հրամանատարության կողմից նշանակված «Ղարաբաղի գեներալ-նահանգապետ» Խոսրով բեկ Սուլթանովը: Թուրք գեներալներ Նուրի փաշան ու Խալիլ Քութ-փաշան նույնպես տեղում էին: Գիտե՞ք` ովքեր են այս մարդիկ: Նուրի փաշան Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` ռազմական գործերի նախարար Էնվեր փաշայի եղբայրն է, իսկ Խալիլ Քութ-փաշան` հորեղբայրը: Այն հիվանդագին պանթուրքիստ Խալիլ Քութը, որ ամենուրեք պարծենում էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանն անձամբ մասնակցելու փաստով: Խալիլ Քութ-փաշան և մյուս թուրք բարձրաստիճան զինվորականները Շուշիում էին, որպեսզի հայերի ցեղասպանության կազմակերպման և իրագործման իրենց փորձը փոխանցեն ադրբեջանցիներին: Կոնկրետ Շուշի քաղաքում էին, որովհետև հասկանում էին, որ ով տիրում է Շուշիին, նա տիրում է ողջ Արցախին:

Այլ կարծիք լինել չի կարող. 1920թ.-ին թուրք զինվորականները Ադրբեջանի մուսավաթական կառավարությանը հուշել էին, որ անհնար է դեմ գնալ աշխարհաքաղաքական զարգացումներին. Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են` Ադրբեջանն անցնում է բոլշևիկներին, իսկ Կարսն ու Սուրմալուն անցնելու են քեմալականներին: Թուրք զինվորականներն Ադրբեջանի կառավարությանը հուշել էին, որ 11-րդ Կարմիր բանակի դեմ անիմաստ դիմադրություն կազմակերպելու փոխարեն ավելի լավ է ռազմական ռեսուրսները կենտրոնացնել Ղարաբաղում և զինված ճանապարհով բռնակցել Արցախն ու հայաթափել Ղարաբաղի սիրտն ու բանալի  հանդիսացող Շուշին` բոլշևիկների կողմից Ղարաբաղի հետագա ճակատագրի հարցի քննարկումների ժամանակ բարենպաստ պայմաններ ունենալու համար: Այդպես էլ արեցին. Ադրբեջանն առանց դիմադրության խորհրդայնացավ, իսկ Շուշին ամբողջովին հայաթափվեց: Հետաքրքիր է չէ՞` ուղիղ 100 տարի անց` 2020թ.-ին ադրբեջանցիները Շուշին գրավեցին ու հայաթափեցին նույն թուրք զինվորականների ռազմական խորհրդատվությամբ և աջակցությամբ: Սա ճակատագրի հեգնանք չէ, սա պարզ պատմականություն է, քանզի պետությունների գերոստրատեգիական նպատակադրումները շատ կարծր երևույթներ են և հարյուրամյակներով ու հազարամյակնրերով չեն փոփոխվում: Աշխարհաքաղաքականությունն ու գեոստրատեգիան ունեն իրենց հստակ կանոնները:

Հատկանշական է, որ Ադրբեջանի կոմունիստ ղեկավարները հայատյացությամբ ոչնչով չէին տարբերվում մուսավաթականներից: Խորհրդային իշխանության գոյության ողջ 70 տարիներին Բաքուն  ամեն ինչ արել է Արցախը հայաթափելու համար, և Շուշին այս հարցում առանցքային նշանակություն ուներ: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպե՞ս եղավ, որ 1921թ.-ի Կավբյուրոյի որոշումը (որով Արցախը հանձնվեց Ադրբեջանին) սահմանում էր, որ ԼՂԻՄ մարզկենտրոնը Շուշին է, բայց ընդամենը 2 տարի անց` 1923թ.-ին, ԼՂԻՄ մարզկենտրոնը դարձավ Ստեփանակերտը: Ինչու՞ որոշվեց, որ ինքնավար մարզի կենտրոնը պետք է լինի ոչ թե Հարավային Կովկասի ամեախոշոր քաղաքներից Շուշին, այլ Շուշիի ստորոտում գտնվող փոքրիկ գյուղը: Պատճառն այն էր, որ կոմունիստական ինտերնացիոնալի մուշտակը հագած ադրբեջանցի պանթուրքիստ ղեկավարները լավ էին սերտել գեոստրատեգիայի դասերը` ով տիրում է Շուշիին, տիրում է Ղարաբաղին` Սյունիքով ու Նախիջևանով Թուրքիայի հետ ցամաքային կապ հաստատելու հստակ նապատակադրմամբ: Շուշին պետք էր ադրբեջանական պահել, ուստի չէր կարող լինել իրավիճակ, որում հայկական և հայաբնակ ինքնավարության կենտրոնը մաքուր ադրբեջանաբնակ է: Չէ որ վաղ թե ուշ հայերը կբնակեցնեին իրենց ինքնավարության կենտրոնը: Այդ իսկ պատճառով Բաքվում որոշեցին, որ ԼՂԻՄ մարզկենտրոնը պետք է լինի Ստեփանակերտը, իսկ Շուշին պետք է մնա ադրբեջանաբնակ: Հայերն էլ միշտ Ստեփանակերտից կնայեն դեպի Շուշի և կհասկանան, որ թուրքը բարձրունքի վրա է, և թուրքի հետ չի կարելի կատակներ անել:

Հենց 1920-ականներին հայ բնակչությունից զրկված Շուշիի ադրբեջանացման համար Բաքվի իշխանությունները Շուշիի և հարակից ադրբեջանական գյուղատիպ ավանների համար հարկերը կրկնակի իջեցրեցին: Ադրբեջանցիներով Շուշին բնակեցնելու համար հիմնադրվեցին արևելյան երաժշտական գործիքների արտադրամաս, գորգագործական և ջուլհակագործական ձեռնարկություններ: Շուշին ադրբեջանաբնակ պահելու համար սկսվեց պատմության կեղծարարությունն ու ստեղծվեց միֆը, թե Շուշին ադրբեջանական մշակույթի կետրոն է եղել: 1960-ականների կեսերին հիմնահատակ քանդվեց Շուշիի հայկական թաղամասերի ավերակները և այդ տեղանքում ադրբեջանցի վերաբնակիչների համար նոր շենքեր կառուցվեցին: Այս գործընթացը լայն թափ ստացավ հատկապես այն տարիներին, երբ Խորհրդային Ադրբեջանը ղեկավարում էր Հեյդար Ալիևը: Հենց նրա օրոք Շուշիից դեպի Գորիս տանող ճանապարհին ստեղծվեցին 5 նոր բնակավայրեր: Պատճառը մեկն էր` Շուշին ամեն գնով պահել ադրբեջանցիներով բնակեցված և քաղաքի թիկունքն ամրացնել ադրբեջանաբնակ գյուղերով:

Ինչպես գիտենք` 1990-ականների հաղթական պատերազմի բեկումն ապահովվեց հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից 1992-ի մայիսին Շուշիի ազատագրմամբ: Շուշին ոչ միայն Արցախի բանալին է, այլ Հայաստանի հետ Արցախի հետ ցամաքային կապի հանգույցը: Պատահական չէր, որ 1992-ին Շուշիի ազատագրումից ընդամենը մեկ շաբաթ անց ազատագրվեց նաև Լաչինն ու ցամաքային կապ հաստատվեց Հայաստանի հետ: Սա է պատմական իրողությունը և Շուշիի նշանակությունը հարավկովկասյան գեոստրատեգիայում: Շուշիի հենց այս դերակատարության համար Նիկոլը 2020թ.-ին դավաճանաբար հանձնեց քաղաքն Ադրբեջանին: Հանձնեց Շուշին այն դեպքում, երբ հնարավորություն կար Արցախի սիրտ Շուշին պահելու` թե քաղաքական և թե ռազմական առումով: Նիկոլը հանձնեց Շուշին Ադրբեջանին` որպես գեոստրատեգիական հաղթաթուղթ: Ու թող ոչ մեկը չկասկածի` Նիկոլը կանգնելու է դատարանի առաջ և պատասխանելու է հարցին` Շուշին հանձնեց, որովհետև թուրք-ադրբեջանական գործակա՞լ էր, թե՞ Շուշին ծախեց Ադրբեջանին 5 միլիարդ դոլարով:

 Հ. Գ. Կոլաժում Փանահ Ալի-խանն է, Խալիլ Քութ-փաշան, Խոսրով բեկ Սուլթանովը, Նարիման Նարիմանովը, Հեյդար Ալիևը, Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը: Սրանք պատմության մեջ եղած բոլոր այն գլխավոր մարդիկ են, ովքեր ամեն ինչ արել են, որ Շուշին հայաթափեն և վերածեն ադրբեջանական քաղաքի»:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
2 Մար
Նախատեսվում է կենսաթոշակի հետ հավելումների տրամադրում՝ 90 և բարձր տարիքի կենսաթոշակառուներին Ավտովթար Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին. կան արգելափակված քաղաքացիներ Թուրքիան և Ադրբեջանը վերջապես ուզում են քաղաքակիրթ ղեկավարով քաղաքակիրթ հարևաններ ունենան. Սոս Ջանիբեկյան«Ոչ մի հարցի չեք պատասխանում». մարզերից երթի եկածներին արգելում էին շփվել լրագրողների հետ (տեսանյութ) Բաղրամյան պողոտայում վրաերթի են ենթարկել երիտասարդ աղջկա, որը մահացել է հիվանդանոցում Լիլիթ Կարապետյանի գրավիչ կերպարը Փաշինյանը գիտակցվա՞ծ, թե՞ չգիտակցված ձևով Օնիկ Գասպարյանին կտրուկ գործողությունների է մղում. Տիգրան Աբրահամյան Կներե՛նք, երբ բանտախցերում ամենաշատը հոգեբույժները ձեզ կայցելեն. Կարին ՏոնոյանԴու սպանեցիր, քանդեցիր հազարավոր ընտանիքներ. զոհված զինծառայողի մայրը` ՓաշինյանինՀՀ ԶՈւ-ն նոր հայտարարություն է տարածելԱրսեն Թորոսյանի հայրը պաշտոն է ստացել Շրջակա միջավայրի նախարարությունում. News.am Մարդիկ, ովքեր դժկամորեն եկել էին Փաշինյանի հանրահավաքին, հազարներով միացել են ընդդիմության հանրահավաքին. ՄինասյանՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում Նիկոլի ելույթը հրապարակային բազար էր. Աղասի Ենոքյան «Սրբապի՜ղծ ալեններիդ ու պապիկյաններիդ ասա երեխեքի մահվան, գերիների ու անհետ կորածների ֆոնին ի՞նչ դմփ-դմփ հու»«Արաղ ու պինցետից» մինչև «Իսկանդեր». Փաշինյանի անհաջող «կրուտիտները»Հայ-Ռուսական համալսարանի կարգավիճակում կամ գործունեության պայմաններում ոչինչ չի փոխվում. համալսարանի ռեկտոր Երկարաձգվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» հավելվածով ՌԴ մուտք գործելու ժամկետը Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում որոնումներ անել. «Հետք» Նիկոլ Փաշինյանի երեք հենարաններըՓաշինյանը պետք է ապացուցի իր՝ Հայաստանի Հանրապետությանը թշնամի չլինելը. Դավիթ ԽաժակյանԱյս հարցը հասնելու է ՍԴ. մենք պետք է ամուր կանգնած լինենք, որ ՍԴ-ն ամուր ձեւով պաշտպանի մեր շահերը. Վազգեն Մանուկյան Փաշինյանը, Աննա Հակոբյանը և աջակիցները ծաղիկներ խոնարհեցին Մյասնիկյանի արձանի մոտ Փաշինյանի երթի ճանապարհին թափված են «հողատու» գրությամբ թռուցիկներ (տեսանյութ)Հաջորդ հանրահավաքը կլինի մարտի 3-ին` ժամը 16:00-ին. Իշխան Սաղաթելյան Ընդդիմադիրները երթով գնում են նախագահի նստավայրի մոտ (տեսանյութ)Բա ինչի՞ հանրահավաքը Ստեփանակերտի հրապարակում չեք անում ու վանկարկում` «Նիկո´լ, վարչապետ». Ռուբեն Մխիթարյան «Ամբողջ ժողովուրդն է քեզ մերժելու». Արփինե Հովհաննիսյանը նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին Չզարմանաս, եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա. Օնիկ Գասպարյանի դուստրԱյստեղ ենք հավաքվել` սատարելու Հայոց բանակին. Սեյրան Օհանյան Լարված վիճակ Երևանում․ Փաշինյանի ու ընդդիմության գլխավորած հանրահավաքները հանդիպեցին Պահանջում ենք հրապարակել ապացույց՝ Օնիկ Գասպարյանի կողմից Սերժ Սարգսյանի հրամանը կատարելու վերաբերյալ. ՄարուքյանՓաշինյանի երթի մասնակիցները վանկարկում են դըփ-դըմփ-հու-ն (տեսանյութ) Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր ստանձնած պարտավորությունները․ Արցախի ԱԳՆ Նիկոլ Փաշինյանի աջակիցները երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան Մարտի 1-ի սպանությունները բացահայտված են, ապացույցները՝ ոչնչացված. Փաշինյան Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը մարտահրավեր է նետում` «Գնանք ընտրությունների» Տխուր է իրականում, անկեղծ՝ շատ տխուր է. Սոֆյա ՀովսեփյանԲաղրամյան պողոտայում ելույթ ունեցավ գեներալ Յուրի Խաչատուրովը (տեսանյութ) ԱԺ խորհուրդը հաստատել է խորհրդարանի հերթական նիստերի օրակարգը Հույս եմ հայտնում՝ Արմեն Սարգսյանը կկայացնի այնպիսի որոշում, որը կբխի ժողովրդի շահերից. Փաշինյան (տեսանյութ) Այն, ինչ այսօր կատարվում է Երևանի գլխավոր հրապարակում, այլ եզրահանգման հնարավորություն չի թողնում. Սենոր Հասրաթյան Գեղամ Մանուկյանը կատակեց` «Ասա` որ հրապարակում ես, ասեմ` ով ես դու» ՊԵԿ աշխատակիցներին չի հրահանգվել մասնակցել հանրահավաքին․ հերքում Դիպուկահարներ՝ կառավարության շենքի տանիքին Ավտոբուսը հերթով տներից հավաքել է մեզ. Փաշինյանի հանրահավաքի մասնակից Կիսանախագահական կառավարման համակարգին անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի. ՓաշինյանԱյդ քայլողներից որևէ մեկը իրեն հաշիվ տվե՞լ է, որ ստացել է ժողովրդի մանդատը. Արա Սահակյան ԳՇ այդ հայտարարությունը բացարձակապես ապօրինի է. ՓաշինյանՄեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր՝ որպես իշխանություն, սիրված լինելն է եղել. Փաշինյան
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել