«Չելսին» կվճարի Լեմպարդի աշխատավարձը մինչև պայմանագրի ավարտը
Լոնդոնի «Չելսին» Ֆրենկ Լեմպարդի աշխատավարձը կվճարի մինչ պայմանագրի ավարտը, հայտնում է The Athletic-ը:
Երկուշաբթի օրը «Չելսին» հայտարարեց Լեմպարդի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Մասնագետի պայմանագիրը հաշվարկվել է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։ Լեմպարդի տարեկան աշխատավարձը 4 միլիոն ֆունտ է: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թոմաս Տուխելը պետք է դառնա թիմի նոր մարզիչը: