«Ինչու պարտվեցինք պատերազմում» հարցը Յուրի Խաչատուրովը հորդորեց տալ վարչապետին
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը քիչ առաջ ժամանեց Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրքը մատուցելու զոհված զինծառայողներին։
Լրագրողի հարցին, թե ինչու պարտվեցինք պատերազմում, Յուրի Խաչատուրովը հորդորեց այդ հարցով դիմել վարչապետին։
Յուրի Խաչատուրովն այլ հարցերի չպատասխանեց։