Սեդա Աղբալյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոնից
Սեդա Աղբալյանն ազատվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոնից: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Հարգելի գործընկերներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ, որ ես այլևս չեմ կատարում ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնականի և մամուլի քարտուղարի պարտականությունները»,- գրել է նա: