Թրամփն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Էստոնացի եվրախորհրդարանական Յակ Մեդիսոնը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Էստոնիայի Պահպանողական ժողովրդական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչը բացատրել է, որ Թրամփին առաջադրել է այն բանի համար, որ վերջին 30 տարվա ընթացքում նա ԱՄՆ առաջին նախագահն է, որի նախագահության ընթացքում իր երկիրը պատերազմներ չի սկսել:
«Բացի այդ, նրա ղեկավարությամբ Մերձավոր Արևելքում կնքվեցին մի շարք խաղաղության պայմանագրեր, որոնք օգնեցին տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովել: Մենք կտեսնենք, թե ով կստանա Խաղաղության Նոբելյան մրցանակ»,- այսօր՝ փետրվարի 1-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեդիսոնը։
Նա նշել է, որ ինքը միակը չէ, ով առաջադրում է Թրամփին Նոբելյան մրցանակի:
«Բայց, ինչպես գիտենք, որքան շատ են դիմորդները, այնքան մեծ են հաջողության հասնելու հնարավորությունները», – ասել է Մեդիսոնը: