Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում հաղթեց «Պադերբորնին»
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները 1/8 եզրափակչի Գերմանիայի գավաթի խաղում լրացուցիչ ժամանակում հաղթեցին «Պադերբորնին»:
Դորտմունդում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 3: 2 հաշվով հաղթանակով: Հիմնական ժամանակում «Բորուսիայի» դարպասը գրավեցին Էմրե Ժանը և Ժադոն Սանչոն: «Պադերբորնի» կազմից գոլեր խփեցին Ջուլիան Յուստվանը և Օսեյ Օուուսուն:
Մրցաշարի այս փուլի մեկ այլ խաղում Բրեմենի «Վերդերը» սեփական հարկի տակ հաղթեց «Գրոյտեր Ֆուրտին»՝ 2: 0 հաշվով: