Նուրմագոմեդովը ցանկություն է հայտնել խաղալ «Ռեալում»
UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը խոստովանել է, որ ցանկանում է իր պրոֆեսիոնալ ֆուտբոլի նորամուտը նշել:
«Նման ցանկություն կա։ Իհարկե, սա հիանալի է, բայց սա դեռ միայն տեղական մակարդակով է: Իմ երազների ակումբը «Ռեալն» է: 90 րոպե իմ ֆուտբոլի առաջին գիտակցված դիտումը Չեմպիոնների լիգայի 1998 թվականին «Ռեալ»-«Յուվենտուս» խաղն էր: Միյատովիչը գոլ խփեց խաղից դուրս վիճակից: Բայց մենք` մադրիդցիների երկրպագուներս, դա չենք ընդունում», - ասել է Նուրմագոմեդովը Match TV-ի եթերում:
Հունվարի վերջին Նուրմագոմեդովը ներկա էր «Սպարտակի» ուսումնամարզական հավաքին, որտեղ խաղում էր մոսկովյան թիմի ֆուտբոլիստների հետ: