Այս պահին առաջին բացասական արյան խիստ անհրաժեշտություն կա
Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է որ այս պահին 0(I) rh- (առաջին բացասական) արյան ԽԻՍՏ անհրաժեշտություն կա։
«Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձանց մոտենալ արյունատվության․ ձեր արյունը կյանքեր է փրկում։
Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-ից մինչև 13:00:
Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:
Հեռ. 010-28-38-23
Հասցե․ ք․ Երևան, Ներսիսյան 7
Արյունատվության հակացուցումներին կարող եք ծանոթանալ մեր կայքում։
Ակնկալում ենք ձեր աջակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։