Քանի ոստիկանի նկատմամբ է քրգործ հարուցվել՝ «Փոսի գայիում» վարորդին խոշտանգելու դեպքի առթիվ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 12 ոստիկան «Փոսի գայիում» խոշտանգել են վարորդին, այնուհետև անգիտակից վիճակում տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին, որ այդ դեպքով հարուցվել է քրեական գործ. «Իմ տեղեկություններով՝ ՀՔԾ-ն նախաքննությունն ավարտել է և այդ գործն արդեն դատարանում է»,- ասացին լրատվության վարչությունից՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Նշենք, որ 12 ոստիկանից միայն երկուսի նկատմամբ է ծառայողական քննություն նշանակվել և կասեցվել վերջիններիս ծառայությունը: Ընդամենը երեք ոստիկանի նկատմամբ հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քր․օր 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Այսինքն՝ գործով մեղադրյալ է ճանաչվել ընդամենը 3 ոստիկան: