«Մանչեսթեր Յունայթեդ»-ն չհաղթեց հետնապահներից «Վեստ Բրոնվիչ»-ին
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արտագնա խաղում մրցեց «Վեստ Բրոնվիչ»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տան տերերը` «Վեստ Բրոնվիչի» ֆուտբոլիստներն առաջինը բացեցին հանդիպման հաշիվը:Հենց խաղի մեկնարկին` 2-րդ րոպեին, աչքի ընկավ Դյագնեն: Առաջին կեսի վերջնամասում «Մանչեսթեր Յունայթեդ»-ից աչքի ընկավ Ֆերնանդեսը: Երկրորդ խաղակեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և Պրեմիեր լիգայի առաջատարներից «կարմիր սատանաները» չկարողացան հաղթել հետնապահներից մեկին` «Վեստ Բրոնվիչ»-ին: «Վեստ Բրոնվիչ»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 1:1:
Այս տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 46 միավորով երկրորդն է, իսկ «Վեստ Բրոնվիչ»-ը` նախավերջինն է: Մրցաշարային աղյուսակի առաջատարը 53 միավորով «Մանչեսթեր Սիթի»-ն է: