Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հինգշաբթի օրը կայացած հատուկ ճեպազրույցում հայտարարել է հրաժարական տալու մասին: Կառավարության ղեկավարը այս որոշումը կայացրել է երկրում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին:
«Ես որոշում եմ կայացրել թողնել իմ պաշտոնը: Իհարկե, ես հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի՝ նվազեցնելու մեր երկրում բևեռացումը և լուծելու ցանկացած տեսակի ճգնաժամ», - ասել է Գախարիան:
Միևնույն ժամանակ, վարչապետը շեշտել է, որ հրաժարականի պատճառ է դարձել նաև իշխող կուսակցության հետ տարաձայնությունները։