Խեղճ Յեժովն ու Բերիան հիմա դագաղում շուռ եկան նման համեմատությունից. Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ճիշտն ասած մի քանի օր է խառն եմ: Զբաղվում եմ իմ ամենասիրած գործով՝ վերսկսել եմ «Ի՞նչ:Որտե՞ղ:Ե՞րբ:» հաղորդման նկարահանումները: Ուշ եկա տուն, մտա ՖԲ ու ինչ-որ անհասկանալի բառեր հանդիպեցի. վերջ թավիշին, ռեպրեսիա, նոր Յեժով ու Բերիա:
Ժողովուրդ թարգ տվեք: Էս անմեղսունակները՝ ողջ պետական և ուժային ապարատներով հանդերձ 6 ամիս է մի ֆեյք չեն կարողանում բռնել: Սրանք ինչ ռեպրեսիա կարող են անել: Սրանք ՈՉ ՄԻ ԲԱՆ չեն կարող անել, ուր մնաց ռեպրեսիա: Էն խեղճ Յեժովն ու Բերիան հիմա դագաղում շուռ եկան նման համեմատությունից»: