Ժիրուի գոլը Չեմպիոնների լիգայի 1/8 խաղում «Չելսիին» հաղթանակ բերեց «Ատլետիկոյի» նկատմամբ
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Չելսին» հաղթեց «Ատլետիկոյին»: Հանդիպումն անցկացվեց Բուխարեստում և ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ «Չելսիի»: 68-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Օլիվիե Ժիրուն:
Լոնդոնում պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին: