00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ալիևը Բաքվում բացել է հայ զոհված զինվորների սաղավարտներից ռազմավար այգիFord Transit-ը բախվել է շինության պատին և գազատարի հենասյանը․ 22-ամյա վարորդը մահացել էՀնարավոր է` հանդես գանք դաշինքով. Արտակ Թովմասյան Սայաթ-Նովայի պողոտայից բերման է ենթարկվել 29-ամյա էջմիածինցի, նրա մոտ թմրանյութ է եղել Կառավարությունից են խնդրել, որ միջնորդեմ անհետ կորածների հարազատների և Փաշինյանի հանդիպմանը. Արտակ Թովմասյան Արցախ մեկնած բժիշկները լրացնելու են ԱՀ առողջապահության համակարգի նեղ մասնագետների պակասը 2020թ. կոռուպցիոն քրեական գործերով 26.6%-ով ավելի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են ենթարկվել քրեական հետապնդման «Գարո՜ւն»․ Արփի Գաբրիելյանը՝ գարնանային նուրբ կերպարում Սյունիքում 84-ամյա քաղաքացին դուրս է եկել տնից և չի վերադարձել Վերիշենցին կալանավորվել է համագյուղացուն հարվածելու, նրա կնոջը բռնաբարելու փորձի համար

Արման Վարդանյանը թվարկել է 40 սուտ խոստում, որ տրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ժողովո՛ւրդ ջան, արթնացե՛ք, ժամանա՛կն է: 

Հայաստանում ստեղծված իրադրության պայմաններում այսուհետ լռելը հավասարազոր է մեր երեխաների, մեր սերունդների և մեր երկրի հանդեպ հանցանք գործելուն։ Յուրաքանչյուր հայ պետք է սթափ գիտակցի, թե ինչ է կատարվում Հայաստանում: Մշտապես լսել էինք մի բան՝ սպասվելիք պատերազմը լինելու է կարճատև և հենց կարճ պատերազմի հետևանքով էլ «լուծվելու է հողերի հարցը», սակայն Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի համար ամենադաժան ու երկարատև պատերազմի միջոցով լուծեց հարցը։

Բոլորս հասկանում ենք, որ այս իշխանություններին շատ քիչ ժամանակ մնացել, սակայն յուրաքանչյուր օրը մեր ժողովրդին ու մեր երկրին ի վնաս է աշխատում։ Միամտություն է կարծել, որ մարդը, որը ստել է 3 տարի շարունակ, այժմ հնարավոր է` իր խոստումները կատարի։ Հետևաբար, չպետք է հավատալ սուտ խոստումներին։

Մեր առաջնահերթ խնդիրն է օր առաջ ազատվել մի մարդուց, ով իշխանության գալու օրվանից անդադար ստել է սեփական ժողովրդին և երկիրը տարել դեպի կործանում:

Փորձեմ թվարկել այս պահին մտաբերած մի քանի խոստում, որոնք տրվել են Նիկոլ Փաշինյանի կողմից, սակայն այդպես էլ չեն կատարվել։

Այսպես, իշխանության գալով, Նիկոլ Փաշինյանը խոստանում էր

  1. Ստեղծել ռազմարդյունաբերական հզոր համալիր, փակել 80-ականների զենքերի «ամոթալի» էջը, մինչդեռ հենց Փաշինյանն է գնել հայտնի Սու-30-երը, որոնք այդպես էլ օդ չբարձրացան պատերազմի օրերին, երբ կար դրանց անհրաժեշտությունը։
  2. Բարելավել հարաբերությունները ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ, սակայն հենց այդ խոստման ֆոնին արվում է հայտարարություն, որ ռուսական ռազմաարդյունաբերության պարծանքը համարվող «Իսկանդեր» մարտավարական համալիրը արդյունավետ չի գործում։
  3. Ստեցին` ասելով թե «օդը փակ է», սակայն մեր պարտության պատճառը եղավ «օդը բաց» լինելը։
  4. Իսպառ վերացնել կոռուպցիան, մինչդեռ, ըստ միջազգային կառույցների զեկույցների, համակարգային կոռուպցիան Հայաստանում չի վերացել։
  5. Կոպեկ առ կոպեկ վերադարձնել «թալանված» գումարները, մինչդեռ բյուջե են վերադարձվել իսկապես կոպեկներ՝ խոստացածի համեմատ։
  6. Բյուջեն ավելացնել 100 միլիոն դոլարով, իսկ այսօր մենք բախվել ենք բյուջեի դեֆիցիտի։
  7. Զերծ մնալ դատավորների վրա ճնշում գործադրելուց, բայց այսօր դատավորները գտնվում են քաղաքական աննախադեպ ճնշման տակ և անվանարկվում են հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ հրապարակային նրանց վրա դաջելով «պատերի տակ վնգստացողի» պիտակը։
  8. Վերացնել տնտեսական մենաշնորհները, մինչդեռ մենաշնորհային համարվող ապրանքների շուկաներում այդպես էլ փոփոխություններ չարձանագրվեցին։
  9. Իմանալով հանդերձ պատերազմի վտանգի մասին՝ բանտարկվեց Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ում վերագրված մեղքերը մինչև այսօր չեն ապացուցվել:
  10. Ընդլայնել խորհրդարանական ընդդիմության լիազորությունները, սակայն այդ լիազորությունները 7-րդ գումարման ԱԺ-ում միայն կրճատվել են։
  11. Բացառել պաշտոնյաների՝ բիզնեսով զբաղվելը, մինչդեռ կան գործարար պատգամավորներ և նախարարներ։
  12. Ապաքաղաքականացնել ԲՈՒՀ-ը, սակայն իշխանությունները կենաց֊ մահու կռիվ են տալիս ԲՈՒՀ-ի ռեկտորների պաշտոններում յուրայիններին նշանակելու համար։
  13. Զերծ մնալ քաղաքական վենդետայից, բայց այսօր Հայաստանում իշխանությանը չհարող քաղաքական գործիչներն ուղղակիորեն թիրախավորվում են։
  14. Բացահայտել և պատժել «Մարտի 1-ի» պատասխանատուներին, մինչդեռ չկա՛ որևէ դատական վճիռ կամ հանցանքն ապացուցված պատասխանատու։
  15. Ամուլսարի հանքի շահագործման հարցում առաջնորդվել բացառապես բնապահպանների գնահատականներով, մինչդեռ Փաշինյանն օրեր առաջ արեց հանքի բացման անոնսը՝ առանց հաշվի առնելու անգամ իր կառավարության ձեռքում եղած փորձագիտական եզրակացությունը։
  16. Վերաբացել «Նաիրիտը» և ստուգել գործարանի վարկային պատմությունը․ Նաիրիտը այսօր թալանվում է, իսկ արժեքավոր սարքերը՝ մաս-մաս վաճառվում արտերկրում։
  17. Բացառել «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը պետական կառավարման համակարգում. այսօր պետական համակարգը վերից վար կոմպլեկտավորված է հենց «խնամի֊ծանոթ֊բարեկամներով»։
  18. Բազմամիլիոնանոց ներդրումներ բերել Հայաստան, մինչդեռ հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրումներ չկան։
  19. Նոր որակի բերել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները․ այսօր Սփյուռքն իրեն խաբված, մոռացված  է համարում և ամոթահար է։
  20. Զերծ մնալ կադրային ջարդ իրականացնելուց, մինչդեռ ողջ պետական համակարգը մաքրվեց «սևերից» ու «նախկիններից» և փոխարինվեց յուրայիններով։
  21. Վերացնել 30 տոկոսանոց աղքատությունը․ Հայաստանում հեղափոխությունից շուրջ երեք տարի անց աղքատությունը 30 տոկոս է, ավելին՝ հանձնված տարածքներից փախստականների ճակատագիրն առկախված է։
  22. Բարելավել բիզնես միջավայրը ՓՄՁ-ի համար, սակայն հարկային բեռի «առյուծի բաժինն» այսօր դրված է հենց ՓՄՁ-ի վրա։
  23. Վարել աշխատանքի խրախուսման քաղաքականություն, բացել նոր աշխատատեղեր, մինչդեռ Հայաստանում հեղափոխությունից հետո կրճատվել է 70 հազար աշխատատեղ։
  24. Փաշինյանը Գավառում ցույց տվեց 589 մլն դոլարի ներդրումների ծրագրերի ցուցակ, որից մինչ օրս տեղեկություն չկա։
  25. Վերացնել սուպերվարչապետական համակարգը․ այն այսօր ավելի է ամրապնդվում։
  26. Չթանկացնել խմելու ջուրը և մյուս կոմունալ ծառայությունների վարձավճարները․ դրանք թանկացան խոստումը տալու անմիջապես հաջորդ օրը։
  27. Գազի գնի իջեցման շուրջ բանակցել ռուսական կողմի հետ․ գազի գինը այս ընթացքում հասցրել է թանկանալ երկու անգամ։
  28. Փոփոխություններ անել ՀՀ ընտրական օրենսգրքում, ինչը չի արվել։
  29. Կրճատել պետական պարտքը, մինչդեռ այսօր պետական պարտքը 6 միլիարդից հասել է 9 միլիարդի։
  30. Վատ կառավարիչներին անմիջապես հեռացնել զբաղեցրած պաշտոններից, սակայն ձախողած կառավարիչները համառորեն շարունակում են պաշտոնավարել՝ ունենալով զրո ՕԳԳ։
  31. Բացառել Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, մինչդեռ ուժայինները շարունակում են կալանավորել քաղաքական գործիչների` նրանց քաղաքական հայացքների համար։
  32. Դեպի Հայաստան աննախադեպ ներգաղթ կազմակերպել. այսօր ականատես ենք նախադեպը չունեցող արտագաղթի։
  33. Վերացնել մեկ անձին (վարչապետին) չափից շատ լծակներ տալու արատավոր պրակտիկան (Ոստիկանության, ԱԱԾ-ի ենթակայության և այլն)․ այսօր, սակայն, Փաշինյանը իր ձեռքում է պահում ուժային կառույցների կոորդինացումը՝ օգտագործելով համապատասխան լծակները։
  34. Չներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, որը ներդրվեց հեղափոխությունից անմիջապես հետո։
  35. Նվազեցնել քաղաքացիների հարկային բեռը, մինչդեռ Հայաստանում հեղափոխությունից հետո ներդրվեցին 10-ից ավելի նոր հարկատեսակներ, եղածներն էլ բարձրացվեցին։
  36. Վերացնել կարմիր գծերը, մինչդեռ դրանք առ այսօր առկա են Երևանի փողոցներում։
  37. Զրոյացնել արագաչափերի տուգանքները, իսկ դուք այսօր ստանում եք տուգանքների ծանուցումներ։
  38. Արցախյան բանակցությունները վարել թափանցիկ, չանել ոչ մի քայլ՝ առանց ժողովրդի հետ խորհրդակցելու։ Արդյունքում՝ պարտված պատերազմ և գաղտագողի կնքված ստորացուցիչ կապիտուլյացիոն պայմանագիր։
  39. Փաշինյանը ստել է պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո։ Նոյեմբերի 9-ին նա պնդում էր, որ Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են, մինչդեռ Շուշին արդեն վաղուց ընկած էր:
  40. Փաշինյանը խոստանում էր անհրաժեշտության դեպքում չհապաղել և «Իսկանդերով» հարվածել Բաքվին, սակայն արդյունքում՝ պարզվեց, որ «Իսկանդերով» հարվածել են, սակայն հարվածը բաժին է հասել հայկական Շուշիին։

Սա, իհարկե, ամբողջական ցանկը չէ։ Յուրաքանչյուրդ կարող եք շարունակել այս ցանկը մինչև անվերջություն։

Ժողովո՛ւրդ ջան, արթնացե՛ք, ժամանա՛կն է: Հայաստանում ստեղծված իրադրության պայմաններում այսուհետ լռելը հավասարազոր է մեր...

Опубликовано Arman Vardanyan / Արման Վարդանյան Воскресенье, 28 февраля 2021 г.
Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
12 Ապր
ՌԴ քաղաքական գործիչները հայտարարել են, որ Թուրքիան Ղրիմի նկատմամբ հավակնություններ ունիԱլիևը Բաքվում բացել է հայ զոհված զինվորների սաղավարտներից ռազմավար այգիFord Transit-ը բախվել է շինության պատին և գազատարի հենասյանը․ 22-ամյա վարորդը մահացել էՀնարավոր է` հանդես գանք դաշինքով. Արտակ Թովմասյան Սայաթ-Նովայի պողոտայից բերման է ենթարկվել 29-ամյա էջմիածինցի, նրա մոտ թմրանյութ է եղել Կառավարությունից են խնդրել, որ միջնորդեմ անհետ կորածների հարազատների և Փաշինյանի հանդիպմանը. Արտակ Թովմասյան Արցախ մեկնած բժիշկները լրացնելու են ԱՀ առողջապահության համակարգի նեղ մասնագետների պակասը 2020թ. կոռուպցիոն քրեական գործերով 26.6%-ով ավելի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են ենթարկվել քրեական հետապնդման «Գարո՜ւն»․ Արփի Գաբրիելյանը՝ գարնանային նուրբ կերպարում Ֆրիդհելմ Ֆունկելը ստանձնել է «Քյոլնի» ղեկավարությունըՊատերազմի ընթացքում գերեվարված վարձկան ահաբեկիչներին մեղադրանք է առաջադրվելէդպես էլ չսովորեցի խաբել ոչ ինձ, ոչ էլ ձեզ. Նազենի Հովհաննիսյան Աֆրիկայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո երկու մարդ է մահացել Սյունիքում 84-ամյա քաղաքացին դուրս է եկել տնից և չի վերադարձել Վերիշենցին կալանավորվել է համագյուղացուն հարվածելու, նրա կնոջը բռնաբարելու փորձի համար Ես մեկնաբանություն չունեմ․ Փաշինյանի խոսնակը՝ գերիների վերադարձի տեղեկության կեղծ լինելու մասին Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3729 մարմին, որից միայն 2407-ն է նույնականացվել Երևանում 2021թ. կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ Վարչապետը ԱԺ պատգամավորներին թող տանի տա, մեր երեխեքին բերի. անհետ կորած զինվորի հայր Covid-19-ի դեմ պատվաստվելու համար արդեն իսկ հերթագրվել է մոտ 600 քաղաքացի Ունենք կայուն լարված վիճակ. նախարարը՝ կորոնավիրուսային իրավիճակի մասին Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Կոտայքի մարզում Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի կայսր ՆարուհիտոյինՎիճաբանություն Նաիրի Սարգսյանի և անհետ կորած զինծառայողի ծնողի միջև ՊԵԿ-ն օրինապահ հարկ վճարողներին խրախուսելու նոր մեխանիզմներ է մշակել Աստված չանի`մեկդ ընկնեք մեր օրը, ու էս վիճակը ձեր դուռը ծեծի. անհետ կորած զինծառայողի հորեղբայրԵրևանում քաղաքացին ընկել է 4-րդ հարկիցՎերսկսվել են Հրազդան քաղաքում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը կվավերացվիԷս հարցին ով ա լուծում տալու. Անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարության շենքի մոտ են (տեսանյութ)Կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանը 800-ից ավել գերի ունենք. ծնողները մղձավանջով են ապրում Պատերազմը անհնար է դարձրել սեփական հողերի մշակումը. այս կադրերը միգուցե հուսահատություն առաջացնեն. ԿԽՄԿ (լուսանկարներ) Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող, բացահայտվել է 134 հանցագործություն Երևանում Covid19-ի դեմ պատվաստումները կսկսվեն ապրիլի 13-ից. Անահիտ Ավանեսյան Գերիների վերադարձը ռուսական կողմի համար առաջնահերթությունների շարքում է. ՌԴ դեսպան ԵԽ պատգամավորն Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման թեմայով քննարկում է կազմակերպել Թե ինչու պատերազմն ավելի շուտ չկանգնեցվեց. Էլբակյան ՀՀ-ն կարևորում է Վիետնամի հետ հարաբերությունները․ Փաշինյանի ուղերձը՝ Վիետնամի վարչապետին Գեներալիտետի հետ հանդիպմանը վարչապետը ասել է, որ պատերազմի մասով քննություն չի լինելու Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ ՄարտիրոսյանըՍտեփանակերտի, Ասկերանի, Մարտունու մերձակայքում զինամթերք կվնասազերծվի․ ԱՀ ԱԻՊԾՀՀ վարչապետի սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը լիովին ձախողված է. 7 ուժերի հայտարարությունը ՍԴ-ն ստացել է Արմեն Սարգսյանի՝ ԴՕ-ի մասով դիմումը․ հայտարարություն Սոնա Ռուբենյանը՝ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին 20.000 դոլարով երգելու թեմայի մասին Հիմա մեր հերթն ա, մենք գալիս ենք իշխանություն վերցնելու, Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա վարչապետ. ՄելքումյանԱրքայազն Հարրին վերադարձել է Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը. Sun Կաթնամթերքի շուկայում գների էական բարձրացում չկա. ՏՄՊՊՀ նախագահ Ավարտում եմ աշխատանքս նախագահ Արմեն Սարգսյանի հետ․ Արշակ Կարապետյան Երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ են մատուցվում Հայաստանի 8 քաղաքներում. օգտվում է 1200 շահառու
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել