«Իսկանդերի» մասին արված հայտարարությունը սխալմո՞ւնք էր, թե՞ դավաճանություն. ռուսական առաջին ալիքը քննարկում է Հայաստանում ստեղծված իրավիճակը (տեսանյութ)
Ռուսական հեռուսաընկերությունները շարունակում են ակտիվորեն քննարկել Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ «Քաղաական ճգնաժամը Հայաստանում», որտեղ աննկատ չի մնում «Իսկանդերի» մասին արված հայտարարությունն ու դրա հետևանքները։ Հեռուսահաղորդավարները փորձում են ի վերջո պարզել՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին վաճառված «Իսկանդերն» անսա՞րք էր, թե՞ այն այդպես էլ չի կրակել։ Այս թեմայով հաղորդաշարի հեղինակները հաղորդման 26-րդ րոպեին կապ են հաստատում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։ «Ասեք, խնդրում եմ, պարոն Սիմոնյան, «Իսկանդերի» մասին արված հայտարարությունը սխալու՞նք էր, դավաճանությո՞ւն, ոչ կոմպետենտ վերաբերմո՞ւնք, թե՞ պրովոկացիա»։ Ալեն Սիմոնյանը, ի պատասխան հնչեցված հարցին, նախ փորձում է խուսափել պատասխանից՝ պատճառաբանելով, որ Հայաստանում ստեղծված իրավիճակից ելնելով՝ սխալ է համարում պատասխանել այդ հարցին, այնուհետև հաղորդավարներին առաջարկում է ինքնուրույն եզրահանգում անել ստեղծված իրավիճակից՝ հիշեցնելով, որ ՀՀ ԳՇ պետին աշխատանիքից ազատելու մասին հայտարարությանն անմիջապես հաջորդել է ՌԴ ՊՆ հայտարարությունը առ այն, որ «Իսկանդերը» պատերազմի 44 օրերի ընթացքում չի կրակել։ «Ես ինձ բավականաչափ ինտելեկտուալ չեմ համարում, որպեսզի կարողանամ ինքնուրույն եզրահանգման գալ, պարոն Սիմոնյան, բացատրեք, խնդրում եմ»,֊պնդում է հաղորդավարը։ «Ես այդ հարցին չեմ կարող կոնկրետ պատասխանել»,֊հավելում է Ալեն Սիմոնյանը։