00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վրաստանի խորհրդարանում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը Ջալալ Հարությունյանի հրամանով երեխեքին տարել, մտցրել են մսաղաց. անհետ կորածների և զոհվածների ծնողներ Լոռու մարզում կոտրել են դատախազության, ոստիկանության, դատարանի պատուհանների ապակիները ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալՍահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆՓայլանը բացատրություն է պահանջել Թուրքիայի փոխնախագահից Էրդողանի «գյավուր» բառի համար Փրկարարները հայտնաբերել են «Աղբյուրակ» ջրամբարում ինքնասպան եղած քաղաքացու դին «Ինչպե՞ս է այս մահաբեր զենքն ընկել հայերի ձեռքը». Ալիևը հետաքրքրվել է, թե որտեղից Հայաստանին «Իսկանդեր-Մ» հրթիռները Արցախի Իվանյան համայնքի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերվել է դի՝ բռնության հետքերով Ջալալ Հարությունյանն է բոլորին արգելել մտնել բունկեր. Սամվել Բաբայան

Հայկ Մարությանը հրաժարվեց Տարոն Մարգարյանի կարգախոսից

Մայրաքաղաքում շինարարության նկատելի աշխուժացմանը զուգահեռ` շինհրապարակներ կազմակերպելու գործում այս գարնանից սկսած կգործեն նոր կանոններ: Բոլորովին վերջերս Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմաններում: Այսուհետ շինհրապարակներում կառուցապատողները հատուկ մոտեցում պետք է ցուցաբերեն հարակից կանաչ գոտիների պահպանմանը:

«Մենք փորձեցինք այս նոր որոշման մեջ արտացոլել աշխարհում ընդունված սկզբունքները, ավելին՝ այն ինչ ներկայացված է որոշման մեջ, Երևանում ունեցել ենք: Ինձ մոտ 1980-ական թվականների Երևանի քաղսովետի որոշումն է, և ուզում եմ ասել, որ մեր քաղաքն այս մշակույթն ունեցել է և մենք պարտավոր ենք այն վերադարձնել ու ապահով պահել մեր կանաչ ֆոնդը»,- ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

Ծառերի սաղարթից և թփերից մինչև 1,5 մետր հեռավորության վրա որևէ շինարարական նյութ չպետք է կուտակվի, արգելվում է նույն հեռավորությամբ ծանր տեխնիկայի կայանումը, բետոնի կամ այլ շաղախի պատրաստումը:

«Եթե մենք չունենք մեծ զանգված, ապա բնաբաժակի մասով պետք է պահենք ծառի բունը, որովհետև, եթե վնասվում է բունը, արդեն վարակ է ներթափանցում և ժամանակի ընթացքում մենք ունենալու ենք հիվանդություններ և ծառի կյանքի կրճատում»,- ընդգծում է Քրիստինա Վարդանյանը:

«Գիտենք, որ հատկապես տնտեսվարողները, ովքեր շինարարություն են սկսում, միգուցե չցանկանալով, բայց իրենց գործունեության ընթացքում վնասում են ծառերը և ընդհանրապես կանաչապատ գոտիները: Այդ տեսանկյունից առաջին հերթին մեր քաղաքային իշխանությունների՝ մարդկանց վերաբերմունքը փոխելու ձգտումը շատ կարևոր եմ համարում: Եթե այդպիսի ավանդույթ ձևավորենք և կարողացանք մարդկանց բացատրել, որ այդ ամենը ոչ թե հավելյալ բեռ է, այլ իրենց գործունեության տրամաբանական մաս, ապա շատ լավ արդյունք կստանանք»,- նշում է բնապահպանության փորձագետ Արսեն Գասպարյանը:

«Այս որոշումով նոր ավանդույթի հիմք է դրվում նաև շինարարության ժամանակ որոշակի բնապահպանական նորմերը ճիշտ պահպանելու տեսակետից: Տեսնում էինք ջարդված ծառեր, պահեստի վերածված ծառեր, ընդ որում, այնպիսի նյութերի, որոնք ուղղակիորեն վնաս են տալիս ծառին»,- նշում է Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը:

Մեկ այլ որոշմամբ շինհրապարակի ժամանակավոր ցանկապատի համար Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին նոր ձևավորում է առաջարկում: Այս նորմի պահպանումը ևս այսուհետ պարտադիր պահանջ է: Տպագրության համար համապատասխան ֆայլերը կառուցապատողները կարող են անվճար ներբեռնել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ yerevan.am կայքի «Քաղաքաշինություն» բաժնից:

«Շինարարական հրապարակները պետք է պարփակված լինեն բացառապես հաստատված պաստառով, իսկ դա չանելու դեպքում նույնիսկ կիրառվում են համապատասխան տույժեր: Պետք է խնդրենք մեր տնտեսվարողներին, որ այս պահից սկսած լինեն հետևողական և պաստառապատեն այն նյութերով, որոնք կտրամադրի Երևան համայնքը: Կուզեմ նշել, որ նյութը տրամադրվում է բացառապես անվճար մեր մեկ պատուհանի աշխատակիցների կողմից, նախագծերին կից՝ էլեկտրոնային տարբերակով: Նշեմ, որ այն տեղադրված է նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, որը կարող են ներբեռնել անվճար»,- նշում է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժ/պ Անդրանիկ Սեդոյանը:

Նոր պաստառի հեղինակը գրաֆիկական դիզայներ Սարգիս Անտոնյանն է, որն արձագանքել էր քաղաքապետարանի առաջարկին ու քաղաքին նվիրել այս տարբերակը: Պաստառին մայրաքաղաքում պատմաճարտարապետական նշանակություն ունեցող շենքեր են, յուրովի ոճավորված մի դրվագ՝ երևանյան միջավայրից ու անցուդարձից: Քաղաքում, ի դեպ, արդեն ունենք ձևավորման այդպիսի օրինակ:

Այս երկու նոր նորմերից բացի, Երևանի ավագանու որոշմամբ, դեռևս 2012թ. պարտադիր պայման է նաև կառուցվող շինության մասին ցուցանակի առկայությունը, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների տեղադրումը, սանիտարական վիճակի պահպանումը, ինչպես նաև տարածքի սահմանազատումը: Վարչական իրավախախտումների մասին օրենքն, ի դեպ, սահմանված նորմերը չպահպանելու դեպքում պատասխանատվություն է նախատեսում։

«Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 157-րդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ 70-100 հազար դրամ: Հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից 2020թ. ընթացքում շինհրապարակների առումով կազմվել է 147 արձանագրություն: Արձանագրություններ են կազմում նաև քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը և վարչական շրջանները: Նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկում, տնտեսվարողներին ուղարկում ծանուցումներ, նախնական փուլում նախազգուշացնում ենք. մեզ համար ավելի կարևոր է, որ խախտումը վերացվի, քան արձանագրություն կազմվի»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:

«Ես այստեղ շատ եմ կարևորում ոչ միայն իրավունքի ուժով պատժելու հանգամանքը, այլև, որ քաղաքացին վարժվի նորմալ որոշումների, նորմալ միջավայրի, նորմալ նախաձեռնությունների: Նայում, ուրախանում են և ասում՝ տեսե՛ք, սկսեցին տիրություն անել: Սա շատ կարևոր է, որը մեր քաղաքում, ցավոք սրտի, տարիներով բացակայել է»,- նկատում է Արման Վերմիշյանը:

Շինարարությունը տնտեսության շարժիչ ուժերից մեկն է, և քաղաքային իշխանությունն իր հերթին է խթանում ոլորտի զարգացումը: Սակայն ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի բնակիչներին: Քաղաքի հանդեպ պատասխանատվություն ու հոգատարություն դրսևորելու տարբեր եղանակներ կան: Այնպես որ, յուրաքանչյուր քաղաքացի, առանց կոշտ վարչարարության, ինքը կարող է մասնակցել Երևանի զարգացման գործին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
12 Ապր
Մոսկվայում սպանվել է ադրբեջանցի «օրենքով գող» Ալի Հեյդարովը (տեսանյութ) Վրաստանի խորհրդարանում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը Ջալալ Հարությունյանի հրամանով երեխեքին տարել, մտցրել են մսաղաց. անհետ կորածների և զոհվածների ծնողներ Նիկոլ Փաշինյանը զինծառայողների ծնողներին ասել է՝ վստա՞հ եք, որ վաղը թուրքը Երևանում չի լինի. Տիգրան Աբրահամյան Լոռու մարզում կոտրել են դատախազության, ոստիկանության, դատարանի պատուհանների ապակիները Ադրբեջանից օգնություն են խնդրում Նիկոլ Փաշինյանից Երկուսդ էլ Աստծո առաջ պատասխան ունեք տալու. Շուշան Պետրոսյան «Այ թրքամետ ղեկավարներ, ցանկանում եմ ձեր բալեքին էլ էս ճակատագրից». զոհված զինվորի մայր ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալՍահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆԱյստեղ են խաղալու ու մեծանալու ադրբեջանցի երեխաները, այսպես են սովորեցնելու նրանց «խաղաղության» ու «համակեցության». Վահե Տեր-ՄինասյանՓայլանը բացատրություն է պահանջել Թուրքիայի փոխնախագահից Էրդողանի «գյավուր» բառի համար Փրկարարները հայտնաբերել են «Աղբյուրակ» ջրամբարում ինքնասպան եղած քաղաքացու դին «Ինչպե՞ս է այս մահաբեր զենքն ընկել հայերի ձեռքը». Ալիևը հետաքրքրվել է, թե որտեղից Հայաստանին «Իսկանդեր-Մ» հրթիռները Արցախի Իվանյան համայնքի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերվել է դի՝ բռնության հետքերով Ջալալ Հարությունյանն է բոլորին արգելել մտնել բունկեր. Սամվել Բաբայան Փաշինյանի որոշմամբ պետական իշխանության մարմիններում հաստիքների թիվը մեկով կավելանա 2020թ. պատերազմի պատասխանատուներին պատժելն իմ կյանքի մնացած մասի գործն է. կպատժվեն բոլորը. Միքայել Մինասյան Հաստատվել է նախադպրոցական հաստատությունների օրինակելի կանոնադրությունՄասիս քաղաքի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են նռնակներ և զինամթերքներԵլիզավետա Երկրորդի որդին հայտնել է, որ արքայազն Ֆիլիպի մահը «դատարկություն է թողել» թագուհու կյանքումՕլգա Այվազյանը դուստր է ունեցել Տոկիոյի խաղերին պատրաստ կլինեմ 200 տոկոսով. Սիմոն ՄարտիրոսյանԵս ո՛չ սև եմ, ո՛չ սպիտակ, իմ գույնը մեր հողի գույնն է, Եռաբլուրի հողի գույնը. Գևորգ Թադևոսյան Դեպայի դուբլի շնորհիվ՝ «Լիոնը» հաղթեց «Անժերին»ԱԺ խորհուրդը հաստատել է քառօրյա նիստերի օրակարգը Մահացել է ՀԱԿ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանը Աբովյանում 29-ամյա տղամարդը որսորդական հրացանով փորձել է սպանել 18-ամյա երիտասարդիՌԴ քաղաքական գործիչները հայտարարել են, որ Թուրքիան Ղրիմի նկատմամբ հավակնություններ ունիԱլիևը Բաքվում բացել է հայ զոհված զինվորների սաղավարտներից ռազմավար այգիFord Transit-ը բախվել է շինության պատին և գազատարի հենասյանը․ 22-ամյա վարորդը մահացել էՀնարավոր է` հանդես գանք դաշինքով. Արտակ Թովմասյան Սայաթ-Նովայի պողոտայից բերման է ենթարկվել 29-ամյա էջմիածինցի, նրա մոտ թմրանյութ է եղել Կառավարությունից են խնդրել, որ միջնորդեմ անհետ կորածների հարազատների և Փաշինյանի հանդիպմանը. Արտակ Թովմասյան Արցախ մեկնած բժիշկները լրացնելու են ԱՀ առողջապահության համակարգի նեղ մասնագետների պակասը 2020թ. կոռուպցիոն քրեական գործերով 26.6%-ով ավելի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են ենթարկվել քրեական հետապնդման «Գարո՜ւն»․ Արփի Գաբրիելյանը՝ գարնանային նուրբ կերպարում Ֆրիդհելմ Ֆունկելը ստանձնել է «Քյոլնի» ղեկավարությունըՊատերազմի ընթացքում գերեվարված վարձկան ահաբեկիչներին մեղադրանք է առաջադրվելէդպես էլ չսովորեցի խաբել ոչ ինձ, ոչ էլ ձեզ. Նազենի Հովհաննիսյան Աֆրիկայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո երկու մարդ է մահացել Սյունիքում 84-ամյա քաղաքացին դուրս է եկել տնից և չի վերադարձել Վերիշենցին կալանավորվել է համագյուղացուն հարվածելու, նրա կնոջը բռնաբարելու փորձի համար Ես մեկնաբանություն չունեմ․ Փաշինյանի խոսնակը՝ գերիների վերադարձի տեղեկության կեղծ լինելու մասին Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3729 մարմին, որից միայն 2407-ն է նույնականացվել Երևանում 2021թ. կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ Վարչապետը ԱԺ պատգամավորներին թող տանի տա, մեր երեխեքին բերի. անհետ կորած զինվորի հայր Covid-19-ի դեմ պատվաստվելու համար արդեն իսկ հերթագրվել է մոտ 600 քաղաքացի Ունենք կայուն լարված վիճակ. նախարարը՝ կորոնավիրուսային իրավիճակի մասին Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Կոտայքի մարզում
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել