00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Լոռու մարզում կոտրել են դատախազության, ոստիկանության, դատարանի պատուհանների ապակիները ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալՍահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆՓայլանը բացատրություն է պահանջել Թուրքիայի փոխնախագահից Էրդողանի «գյավուր» բառի համար Փրկարարները հայտնաբերել են «Աղբյուրակ» ջրամբարում ինքնասպան եղած քաղաքացու դին «Ինչպե՞ս է այս մահաբեր զենքն ընկել հայերի ձեռքը». Ալիևը հետաքրքրվել է, թե որտեղից Հայաստանին «Իսկանդեր-Մ» հրթիռները Արցախի Իվանյան համայնքի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերվել է դի՝ բռնության հետքերով Ջալալ Հարությունյանն է բոլորին արգելել մտնել բունկեր. Սամվել Բաբայան Փաշինյանի որոշմամբ պետական իշխանության մարմիններում հաստիքների թիվը մեկով կավելանա Հաստատվել է նախադպրոցական հաստատությունների օրինակելի կանոնադրություն

Ադրբեջանը ջանում է ջնջել հայկական հետքն Արցախում․ կաթողիկոսն առցանց համաժողովի է մասնակցել

Մարտի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է «Հայկական լեռնաշխարհի և դրա հարակից տարածքների ժողովուրդների քրիստոնեական պատմական-մշակութային ժառանգությունը» առցանց համաժողովին, որ կազմակերպվել էր Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (Շվեդիա), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի, «Վիեննայի ակումբ» քաղաքական և տնտեսական վերլուծության համաեվրոպական կենտրոնի և «ՊԱՆԱՊ» խաղաղության պաշտպանության դաշինքի (Սլովակիա) կողմից։

Համաժողովի համաատենապետներն էին Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն պրոֆ․, դոկտ․ Միխայիլ Պիատրովսկին և Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ դոկտ․ Աշոտ Գրիգորյանը։ Երկօրյա համաժողովի ընթացքում երկու տասնյակից ավելի զեկույցներով հանդես կգան արտերկրի և Հայաստանի նշանավոր գիտնականներ, հասարակական գործիչներ և եկեղեցականներ։

Համաժողովը բացվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքով, որի ընթացքում Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց կազմակերպիչ հանձնախմբին, զեկուցողներին և մասնակիցներին։

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԴՐԱ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյան, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ,

Մեծահարգ ատենապետներ՝ տիարք Միխայիլ Պիոտրովսկի և Աշոտ Գրիգորյան,

Համաժողովի հարգարժան մասնակիցներ,

Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ողջույնն ենք բերում ձեզ բոլորիդ։

Այս համաժողովի գումարումը կարևոր և այժմեական է հատկապես ներկայիս, երբ ամիսներ առաջ Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների հետ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ, որի հետևանքով նաև վնասվեցին հայկական եկեղեցական և մշակութային կոթողներ։ Հարյուրամյակներ շարունակ մեր ժողովուրդը, իր ազգային նկարագրով ու հոգևոր արժեքներով զորացած, կերտել է իր կյանքը հայրենի բնօրրանում, կառուցել սքանչելի տաճարներ, ստեղծել բացառիկ ձեռագրեր, արվեստի ու դպրության բարձրարժեք գործեր: Արցախ աշխարհի ժառանգությունը՝ որպես հայ մշակույթի անբաժանելի մաս, մեծապես հարստացրել է ինչպես հայոց, այնպես էլ համաշխարհային մշակութային գանձարանը իր յուրօրինակ մեծ ավանդով:

Այսօր, սակայն, Արցախի բազմադարյա ժառանգության ճակատագիրը պատերազմի հետևանքով Արցախի օկուպացված և Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում վերստին վտանգված է: Ցավոք պիտի արձանագրենք, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից պաշտոնական Բաքուն տարատեսակ խոչընդոտներով կասեցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը` մասնագետներ առաքելու Արցախ հայկական հոգևոր-մշակութային ժառանգության վիճակի գնահատման համար: Այս առթիվ Մայր Աթոռը, Հայաստանի և Արցախի պետական և հասարակական կազմակերպություններ դիմել են միջազգային պատկան կառույցների և պետությունների ղեկավարների, որպեսզի կարելին ձեռնարկվի, և ապահովվի մեր դարավոր ազգային և հոգևոր ժառանգության, մեր սրբավայրերի, մեր վանքերի ու եկեղեցիների, հազարավոր խաչքարերի պահպանությունը, և կանխարգելվի դրանց ոչնչացումը:

Հայության հետ առնչված ամեն ինչ ոչնչացնելու Ադրբեջանի մոլուցքը դրսևորվում է նաև մարդկային կյանքի հանդեպ դատապարտելի վերաբերմունքով։ Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, հրաժարվում է գերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման ստանձնած պարտավորությունից՝ դիվերսանտներ հայտարարելով պատերազմից հետո գերեվարված զինվորներին, ովքեր ռազմական գործողությունների դադարեցման հայտարարությունից անտեղյակ պատսպարվում էին անտառներում կամ իրենց դիրքերում։

Ադրբեջանական իշխանությունները, նկատելի է, որ ջանում են ամեն գնով ջնջել հայկական հետքն ու հայկական ներկայությունը Արցախ աշխարհում։ Նախիջևանի դարավոր հայկական գերեզմանի բազմաթիվ խաչքարերի իսպառ ոչնչացումը և դրա վերաբերյալ միջազգային հանրության ոչ համաչափ արձագանքը թերևս առիթ է ընծայել Ադրբեջանին կարծելու, որ մշակութային ցեղասպանությունը կարող է մնալ անպատիժ: Այս մասին է վկայում այն փաստը, որ վերջին պատերազմի ընթացքում երկու անգամ հրթիռակոծվեց Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, քանդվեցին Շուշիի Սբ. Հովհաննես (Կանաչ ժամ) եկեղեցու գմբեթները, ոչնչացվեցին Թալիշի հայկական հուշարձանները, Հադրութի շրջանի Առաքել գյուղի և Դիզափայտ լեռան գագաթին գտնվող Կատարո վանքի խաչքարերը և այլն: Այս ամենից զատ նաև վտանգավոր միտում է նկատվում Ադրբեջանի կողմից խեղաթյուրելու հազարամյակների հայկական հոգևոր մշակույթի, մասնավորաբար Արցախի տարածքում եկեղեցական կառույցների պատկանելիության պատմական փաստերը: Այդ նենգ նպատակի համար նաև գործի են դրվում պատմական հիմնավորում չունեցող, գիտական շղարշի տակ ներկայացվող թեզեր, որոնք հայկական եկեղեցիները, սրբավայրերը դիտարկում են որպես կովկասյան աղվանական ծագում ունեցող կառույցներ։ Ադրբեջանի կողմից հայկական ժառանգությունը սեփականացնելու նոր քաղաքականություն է իրագործվում, որի դրսևորումներին ականատես ենք վերջին շրջանում։

Այս առումով այսօր հրամայական է գիտական անկողմնակալ մոտեցում ցուցաբերել ադրբեջանական զավթողական ու պատմության կեղծման քաղաքականության դեմ: Գնահատելի է, որ սույն համաժողովին ներկա պատվարժան մասնակիցներդ, քաջատեղյակ լինելով պատմությանը, ձեր խոսքով պիտի միջազգային հանրությանը առավել հասու դարձնեք Արցախի և տարածաշրջանի քրիստոնեական ժառանգությանը, դրա պատկանելիությանը, ինչպես նաև պահպանության կարևորությանն ու անհրաժեշտությանը։

Վերստին Մեր օրհնությունն ու գնահատանքը բերելով համաժողովի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներիդ՝ մաղթում ենք ամենքիդ քաջառողջություն, հաջողություններ ձեր գովարժան գործունեության մեջ և բարի ընթացք համաժողովի աշխատանքներին։

 
Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
12 Ապր
Լոռու մարզում կոտրել են դատախազության, ոստիկանության, դատարանի պատուհանների ապակիները Ադրբեջանից օգնություն են խնդրում Նիկոլ Փաշինյանից Երկուսդ էլ Աստծո առաջ պատասխան ունեք տալու. Շուշան Պետրոսյան «Այ թրքամետ ղեկավարներ, ցանկանում եմ ձեր բալեքին էլ էս ճակատագրից». զոհված զինվորի մայր ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալՍահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆԱյստեղ են խաղալու ու մեծանալու ադրբեջանցի երեխաները, այսպես են սովորեցնելու նրանց «խաղաղության» ու «համակեցության». Վահե Տեր-ՄինասյանՓայլանը բացատրություն է պահանջել Թուրքիայի փոխնախագահից Էրդողանի «գյավուր» բառի համար Փրկարարները հայտնաբերել են «Աղբյուրակ» ջրամբարում ինքնասպան եղած քաղաքացու դին «Ինչպե՞ս է այս մահաբեր զենքն ընկել հայերի ձեռքը». Ալիևը հետաքրքրվել է, թե որտեղից Հայաստանին «Իսկանդեր-Մ» հրթիռները Արցախի Իվանյան համայնքի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերվել է դի՝ բռնության հետքերով Ջալալ Հարությունյանն է բոլորին արգելել մտնել բունկեր. Սամվել Բաբայան Փաշինյանի որոշմամբ պետական իշխանության մարմիններում հաստիքների թիվը մեկով կավելանա 2020թ. պատերազմի պատասխանատուներին պատժելն իմ կյանքի մնացած մասի գործն է. կպատժվեն բոլորը. Միքայել Մինասյան Հաստատվել է նախադպրոցական հաստատությունների օրինակելի կանոնադրությունՄասիս քաղաքի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են նռնակներ և զինամթերքներԵլիզավետա Երկրորդի որդին հայտնել է, որ արքայազն Ֆիլիպի մահը «դատարկություն է թողել» թագուհու կյանքումՕլգա Այվազյանը դուստր է ունեցել Տոկիոյի խաղերին պատրաստ կլինեմ 200 տոկոսով. Սիմոն ՄարտիրոսյանԵս ո՛չ սև եմ, ո՛չ սպիտակ, իմ գույնը մեր հողի գույնն է, Եռաբլուրի հողի գույնը. Գևորգ Թադևոսյան Դեպայի դուբլի շնորհիվ՝ «Լիոնը» հաղթեց «Անժերին»ԱԺ խորհուրդը հաստատել է քառօրյա նիստերի օրակարգը Մահացել է ՀԱԿ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանը Աբովյանում 29-ամյա տղամարդը որսորդական հրացանով փորձել է սպանել 18-ամյա երիտասարդիՌԴ քաղաքական գործիչները հայտարարել են, որ Թուրքիան Ղրիմի նկատմամբ հավակնություններ ունիԱլիևը Բաքվում բացել է հայ զոհված զինվորների սաղավարտներից ռազմավար այգիFord Transit-ը բախվել է շինության պատին և գազատարի հենասյանը․ 22-ամյա վարորդը մահացել էՀնարավոր է` հանդես գանք դաշինքով. Արտակ Թովմասյան Սայաթ-Նովայի պողոտայից բերման է ենթարկվել 29-ամյա էջմիածինցի, նրա մոտ թմրանյութ է եղել Կառավարությունից են խնդրել, որ միջնորդեմ անհետ կորածների հարազատների և Փաշինյանի հանդիպմանը. Արտակ Թովմասյան Արցախ մեկնած բժիշկները լրացնելու են ԱՀ առողջապահության համակարգի նեղ մասնագետների պակասը 2020թ. կոռուպցիոն քրեական գործերով 26.6%-ով ավելի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են ենթարկվել քրեական հետապնդման «Գարո՜ւն»․ Արփի Գաբրիելյանը՝ գարնանային նուրբ կերպարում Ֆրիդհելմ Ֆունկելը ստանձնել է «Քյոլնի» ղեկավարությունըՊատերազմի ընթացքում գերեվարված վարձկան ահաբեկիչներին մեղադրանք է առաջադրվելէդպես էլ չսովորեցի խաբել ոչ ինձ, ոչ էլ ձեզ. Նազենի Հովհաննիսյան Աֆրիկայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո երկու մարդ է մահացել Սյունիքում 84-ամյա քաղաքացին դուրս է եկել տնից և չի վերադարձել Վերիշենցին կալանավորվել է համագյուղացուն հարվածելու, նրա կնոջը բռնաբարելու փորձի համար Ես մեկնաբանություն չունեմ․ Փաշինյանի խոսնակը՝ գերիների վերադարձի տեղեկության կեղծ լինելու մասին Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3729 մարմին, որից միայն 2407-ն է նույնականացվել Երևանում 2021թ. կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ Վարչապետը ԱԺ պատգամավորներին թող տանի տա, մեր երեխեքին բերի. անհետ կորած զինվորի հայր Covid-19-ի դեմ պատվաստվելու համար արդեն իսկ հերթագրվել է մոտ 600 քաղաքացի Ունենք կայուն լարված վիճակ. նախարարը՝ կորոնավիրուսային իրավիճակի մասին Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Կոտայքի մարզում Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի կայսր ՆարուհիտոյինՎիճաբանություն Նաիրի Սարգսյանի և անհետ կորած զինծառայողի ծնողի միջև ՊԵԿ-ն օրինապահ հարկ վճարողներին խրախուսելու նոր մեխանիզմներ է մշակել Աստված չանի`մեկդ ընկնեք մեր օրը, ու էս վիճակը ձեր դուռը ծեծի. անհետ կորած զինծառայողի հորեղբայր
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել