00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է Իրանի դեսպանին Ապրիլի 13-ին տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը Մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. ՀՀ ՄԻՊՀՔԾ-ն հայտարարություն է տարածել Վրաստանի խորհրդարանում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը Ջալալ Հարությունյանի հրամանով երեխեքին տարել, մտցրել են մսաղաց. անհետ կորածների և զոհվածների ծնողներ Լոռու մարզում կոտրել են դատախազության, ոստիկանության, դատարանի պատուհանների ապակիները ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալՍահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆՓայլանը բացատրություն է պահանջել Թուրքիայի փոխնախագահից Էրդողանի «գյավուր» բառի համար

Ոստիկանության զորքերի ծառայող Արտյոմ Ալոյանը զոհվել է հորեղբոր ձեռքերի մեջ (տեսանյութ)

Ոստիկանության զորքերի ծառայող, շարքային Արտյոմ Ալոյան։ Ծնվել է 1996 թվականին՝ Երևանում։ Սովորում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ 2015-2017 թվականներին ծառայել էր բանակում։ Ոստիկանության համակարգում էր 2017 թվականից։
«Արտյոմը օրինակ էր բոլորիս համար: Շատ պայծառ անձնավորություն էր: Միշտ նրան հիշելու ենք, մեր ամենալավ ընկերներից էր»,-ասում են ծառայակից ընկերները:
Արտյոմը նաև լավ մարզիկ էր։ Ձյուդոյի տարբեր մրցաշարերում գրավել էր մրցանակային տեղեր։
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն անցել էր Հադրութում։ Ապրիլյան պատերազմի մասնակից էր։
2017 թվականից պապի, հոր ու հորեղբոր օրինակով համազգեստ էր կրում։ Պապը՝ Հարազատ Ալոյանը, եղել էր ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման ծառայող, հայրը՝ Կարեն Ալոյանը, ավիացիոն զորամասերից մեկում էր ծառայել, իսկ հորեղբայրը ոստիկանության զորքերի զորամասերից մեկի շտաբի պետն է։
Արտյոմ Ալոյանը ոստիկանության զորքերի կազմով Տավուշում իրականացրել էր նաև մարտական հերթապահություն։ Միշտ դրսևորել էր բարձր պատասխանատվություն ու մեծ նվիրվածություն։
«Պատերազմը որ նոր էր սկսվել, եկանք, հավաքվեցինք զորամասում։ Արտյոմը ձգտում էր մեկնել առաջնագիծ: Վախ չուներ, ասում էր՝ հենց առաջին հնարավորությունը լինի՝ գնալու եմ»,-պատմում է ծառայակից ընկերը՝ Արա Գևորգյանը։
Արտյոմի ասած առաջին հնարավորությունը եղավ նոյեմբերին։ Ոստիկանության զորքերի ծառայակիցների հետ և հորեղբոր՝ Արայիկ Ալոյանի հրամանատարությամբ նոյեմբերի 2-ին մեկնեց Արցախ։
Նոյեմբերի 4-ից մասնակցեցին Քարինտակի, ապա՝ Շուշիի պաշտպանությանը։ Մարտերը ծանր էին հատկապես Շուշի տանող ճանապարհահատվածում։
«Զգալով իրավիճակի լրջությունը, ասացի՝ եթե նահանջի հրաման լինի, ինձ չնայես, կնահանջես։ Չգնաց, մնաց հետս»,- պատմում է զորամասի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ Արայիկ Ալոյանը։
Մարտերը շարունակվում էին։ Ոստիկանության զորքերի ծառայողներն ու Հադրութի ժամկետայինները ահեղ մարտեր էին մղում թշնամու դեմ։ Ի դեպ, հենց այդ պահին Արտյոմը պատահաբար հանդիպում է ընկերոջը՝ զինվոր Գոռ Սարգսյանին։ Ընկերներով, գործընկերներով, բոլորով կռվում էին հանուն հայրենիքի ու հանուն հայոց հինավուրց բերդաքաղաքի։ Նոյեմբերի 7-ին մարտնչող այս խումբն ընկավ թշնամու շրջափակման մեջ։
«Ընկանք շրջափակման մեջ։ Սկսեցին կրակել մեզ վրա։ Մենք անցանք պաշտպանության։ Այդ ժամանակ Արտյոմն ինձ հետ էր։ Միասին կռիվ էինք տալիս։ Հանկարծ զգացի, որ կողքիս չի։ Տեսա գետնին պառկած է։ Մոտեցա. գլխի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել։ Աչքերը փակ էին, բայց շնչում էր։ Ձայն տվեցի՝ ոչ մի արձագանք։ Ողջ անձնակազմը դիրքավորված կռիվ էր տալիս։ Այդ ժամանակ ուզեցի քաշել Արտյոմին ինձ մոտ, որ օգնություն ցույց տամ։ Ձեռքս տարա, որ պառկած տեղից քաշեմ։ Այդ ընթացքում թշնամին երևի մեզ նկատեց, ու դիպուկահարը կրակեց»,-պատմում է զորամասի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ Արայիկ Ալոյանը։
Դիպուկահարի փամփուշտը Արայիկ Ալոյանի ձեռքի միջով դիպավ Արտյոմին։ Նա զոհվեց հորեղբոր ձեռքերի մեջ, իսկ փոխգնդապետ հորեղբայրը վիրավորվեց:
Զոհվել էին զորամասի գրեթե բոլոր հրամանատարները և մոտ չորս տասնյակ ծառայողներ։ Այդ պահին փոխգնդապետ Արայիկ Ալոյանի հրամանատարությամբ մոտ 20 ոստիկան ու ժամկետային ծառայող, որոնց մեջ կային նաև վիրավորներ, կարողացան առանց կորուստների դուրս գալ շրջափակումից ու նահանջել։ Ցավոք, նահանջողների մեջ չէր նաև Արտյոմի ընկերը՝ ժամկետային զինծառայող Գոռը։
Ձյուդոյի տարբեր մրցաշարերի չեմպիոն, Ապրիլյան քառօրյայի ու Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, Տավուշում մարտական հերթապահություն իրականացրած Արտյոմ Ալոյանն ընդամենը 24 տարեկան էր։ Արտյոմը, նրա ընկեր Գոռը և մեր բոլոր տղաները, որոնք ընկան հանուն հայրենիքի, միշտ մեզ հետ են։ Նրանք անմահ են։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
12 Ապր
Ինչո՞ւ դատարանը քրեական հետապնդումը դադարեցրեց հանցագործության դեպքի բացակայության հիմքով. Արմեն Գևորգյանի փաստաբան Հայաստանում ՄԹ դեսպանատանը արքայազն Ֆիլիպի մահվան կապակցությամբ ցավակցությունների գիրք չի բացվի ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է Իրանի դեսպանին «Թուրքական բռունցքն իջավ հայերի գլխին». Թուրքիայի պաշտպանության նախարարի հայատյաց հայտարարությունըԱպրիլի 13-ին տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը Մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. ՀՀ ՄԻՊՀՔԾ-ն հայտարարություն է տարածել Մոսկվայում սպանվել է ադրբեջանցի «օրենքով գող» Ալի Հեյդարովը (տեսանյութ) Վրաստանի խորհրդարանում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը Ջալալ Հարությունյանի հրամանով երեխեքին տարել, մտցրել են մսաղաց. անհետ կորածների և զոհվածների ծնողներ Նիկոլ Փաշինյանը զինծառայողների ծնողներին ասել է՝ վստա՞հ եք, որ վաղը թուրքը Երևանում չի լինի. Տիգրան Աբրահամյան Լոռու մարզում կոտրել են դատախազության, ոստիկանության, դատարանի պատուհանների ապակիները Ադրբեջանից օգնություն են խնդրում Նիկոլ Փաշինյանից Երկուսդ էլ Աստծո առաջ պատասխան ունեք տալու. Շուշան Պետրոսյան «Այ թրքամետ ղեկավարներ, ցանկանում եմ ձեր բալեքին էլ էս ճակատագրից». զոհված զինվորի մայր ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալՍահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆԱյստեղ են խաղալու ու մեծանալու ադրբեջանցի երեխաները, այսպես են սովորեցնելու նրանց «խաղաղության» ու «համակեցության». Վահե Տեր-ՄինասյանՓայլանը բացատրություն է պահանջել Թուրքիայի փոխնախագահից Էրդողանի «գյավուր» բառի համար Փրկարարները հայտնաբերել են «Աղբյուրակ» ջրամբարում ինքնասպան եղած քաղաքացու դին «Ինչպե՞ս է այս մահաբեր զենքն ընկել հայերի ձեռքը». Ալիևը հետաքրքրվել է, թե որտեղից Հայաստանին «Իսկանդեր-Մ» հրթիռները Արցախի Իվանյան համայնքի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերվել է դի՝ բռնության հետքերով Ջալալ Հարությունյանն է բոլորին արգելել մտնել բունկեր. Սամվել Բաբայան Փաշինյանի որոշմամբ պետական իշխանության մարմիններում հաստիքների թիվը մեկով կավելանա 2020թ. պատերազմի պատասխանատուներին պատժելն իմ կյանքի մնացած մասի գործն է. կպատժվեն բոլորը. Միքայել Մինասյան Հաստատվել է նախադպրոցական հաստատությունների օրինակելի կանոնադրությունՄասիս քաղաքի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են նռնակներ և զինամթերքներԵլիզավետա Երկրորդի որդին հայտնել է, որ արքայազն Ֆիլիպի մահը «դատարկություն է թողել» թագուհու կյանքումՕլգա Այվազյանը դուստր է ունեցել Տոկիոյի խաղերին պատրաստ կլինեմ 200 տոկոսով. Սիմոն ՄարտիրոսյանԵս ո՛չ սև եմ, ո՛չ սպիտակ, իմ գույնը մեր հողի գույնն է, Եռաբլուրի հողի գույնը. Գևորգ Թադևոսյան Դեպայի դուբլի շնորհիվ՝ «Լիոնը» հաղթեց «Անժերին»ԱԺ խորհուրդը հաստատել է քառօրյա նիստերի օրակարգը Մահացել է ՀԱԿ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանը Աբովյանում 29-ամյա տղամարդը որսորդական հրացանով փորձել է սպանել 18-ամյա երիտասարդիՌԴ քաղաքական գործիչները հայտարարել են, որ Թուրքիան Ղրիմի նկատմամբ հավակնություններ ունիԱլիևը Բաքվում բացել է հայ զոհված զինվորների սաղավարտներից ռազմավար այգիFord Transit-ը բախվել է շինության պատին և գազատարի հենասյանը․ 22-ամյա վարորդը մահացել էՀնարավոր է` հանդես գանք դաշինքով. Արտակ Թովմասյան Սայաթ-Նովայի պողոտայից բերման է ենթարկվել 29-ամյա էջմիածինցի, նրա մոտ թմրանյութ է եղել Կառավարությունից են խնդրել, որ միջնորդեմ անհետ կորածների հարազատների և Փաշինյանի հանդիպմանը. Արտակ Թովմասյան Արցախ մեկնած բժիշկները լրացնելու են ԱՀ առողջապահության համակարգի նեղ մասնագետների պակասը 2020թ. կոռուպցիոն քրեական գործերով 26.6%-ով ավելի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են ենթարկվել քրեական հետապնդման «Գարո՜ւն»․ Արփի Գաբրիելյանը՝ գարնանային նուրբ կերպարում Ֆրիդհելմ Ֆունկելը ստանձնել է «Քյոլնի» ղեկավարությունըՊատերազմի ընթացքում գերեվարված վարձկան ահաբեկիչներին մեղադրանք է առաջադրվելէդպես էլ չսովորեցի խաբել ոչ ինձ, ոչ էլ ձեզ. Նազենի Հովհաննիսյան Աֆրիկայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո երկու մարդ է մահացել Սյունիքում 84-ամյա քաղաքացին դուրս է եկել տնից և չի վերադարձել Վերիշենցին կալանավորվել է համագյուղացուն հարվածելու, նրա կնոջը բռնաբարելու փորձի համար
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել