00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցը ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՀՀ ՄԻՊՎարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում․ Ալեն Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակել Ըմբիշ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գյումրիում 65-ամյա կին է սպանվել. կասկածյալն ամուսինն է. Tert.am Ծառից կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայողը Թալին քաղաքից էր. News.am (լուսանկարներ) Մանրամասներ՝ Փաշինյանի սյունիքյան արկածներից. Hraparak.amՆոր ավտոբուսները հագեցած կլինեն օդորակիչներով, LED լուսատախտակներով. Հայկ Մարության Հայաստանում կորոնավիրուսից 34–ամյա հղի կին է մահացել Արագածոտնի մարզում Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Հրեա գիտնականների բաց նամակը՝ ի պաշտպանություն Հայաստանի և հայ ժողովրդի բարի համբավի

Մի խումբ հրեա և իսրայելցի գիտնականներ կարծում են, որ Ադրբեջանը կանգնած է Հայաստանի դեմ զրպարտության արշավի հետևում, և հանդես են եկել ի պաշտպանություն Հայաստանի: Այս մասին տեղեկացնում է Arutz Sheva-ն: Բաց նամակում ասվում է՝
 
«Մենք՝ ներքոստորագրյալներս, Մերձավոր և Միջին Արևելքի հրեա և իսրայելցի գիտնականներ ենք։ Այս բաց նամակը գրում ենք՝ պաշտպանելու համար հայ ժողովրդի պատիվն ու բարի համբավը: Գրում ենք այս նամակը, քանի որ մեր կարծիքով՝ իսրայելական և հրեական մամուլում Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող՝ հայերի դեմ ուղղված զրպարտության արշավ է սկսվել:
 
Հայերն ունեն հին քաղաքակրթություն, նրանք առաջինն են ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Մեր մայրաքաղաք Երուսաղեմի Հայկական թաղամասը գոյություն ունի արդեն մեկուկես հազար տարի։ 
 
Նրանք շատ դժբախտ ժողովուրդ են, քանի որ, լինելով քրիստոնյա, շրջապատված են մահմեդական հարևաններով: Կորցնելով անկախությունը, զրկվելով քաղաքական և ռազմական իշխանությունից՝ նրանք, ինչպես և մեր ժողովուրդը, ստեղծեցին իրենց պետականությունը։ Նրանց մեծ հայ համայնքը հաջողության է հասել բիզնեսում, բժշկության, արվեստի և գրականության մեջ: 
 
Թեև Հայաստանում բնիկ հրեական համայնք չկա, հրեական կրոնական տերմինաբանության առկայությունը հայերենում ենթադրում է շատ վաղ կապեր երկու ժողովուրդների միջև։ Հարյուր տարի առաջ Օսմանյան թուրք ազգայնականները Առաջին համաշխարհային պատերազմն օգտագործեցին որպես պատրվակ՝ հայերի ոչնչացման համար: Թուրքերի ադրբեջանցի եղբայրներից շատերը մասնակցել են հակահայկական ջարդերին տարբեր վայրերում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղ անունով տարածաշրջանում։ Այդ դեպքերից մեկ սերունդ անց լեհաստանցի հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը մտցրեց «ցեղասպանություն» եզրույթը՝ նկարագրելու համար, թե ինչ է կատարվել հայերի:
 
Ազգությամբ հրեա գրող Ֆրանց Վերֆելը գրել է «Մուսա լեռան քառասուն օրը»՝ բեսթսելեր հայ գյուղացիների հաջողված զինված դիմադրության մասին: Այս գիրքը ոգեշնչել է ինչպես 1943 թվականին Վարշավայի գետտոյի մեր մարտիկներին, այնպես էլ մեր Հագանային, որը պատրաստվում էր վերջին մենամարտը տալ Կարմելի մոտ, եթե նացիստները ներխուժեին Իսրայել:
 
Առաջին համաշխարհային պատերազմից հետո արևմտյան տերությունները կոմունիզմի դեմ խաչակրաց արշավանքում Թուրքիայի հետ բարեկամություն էին փնտրում։ Միացյալ Նահանգները հրաժարվեց հայկական կոտորածը վերապրածներին, անօթևաններին պաշտպանելու իր քաղաքականությունից։ Պատմական Հայաստանի արևելյան ծայրամասում՝ խորհրդային Անդրկովկասում, հիմնադրվեց խորհրդային մի փոքր հայկական պետություն:
 
Իսրայելի մասին ասում են, թե այն բազմաթիվ անգամ ունեցել է շատ մղձավանջներ, քան ցանկացած այլ երկիր: Հայաստանն էլ մոտավորապես այդպիսին էր. սարսափի հիշողություններով պատված, կոտրված մարդիկ փորձում էին ծառեր տնկել, քաղաքներ կառուցել և նոր կյանք սկսել։ Իսրայելում մենք ծաղկեցրինք անապատը, հայերը նույնն արեցին իրենց քարքարոտ հողի վրա, բայց նրանք ստիպված եղան պայքարել կոլեկտիվացման, ստալինյան զտումների, ծանր ձեռքի և գաղտնի ոստիկանության ուշադիր ականջի դեմ։
 
Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, ծայրահեղ ազգայնական գաղափարախոսությունները և կրոնական ծայրահեղականությունը ներխուժեցին մարդկանց մտքերը, որոնք վերջապես ազատագրվել էին յոթ տասնամյակ պարտադրված կոմունիստական դոգմայից: Զսպված էթնիկ լարվածությունը պատերազմի վերածվեց ինչպես նախկին խորհրդային հանրապետությունների ներսում, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Երկու նորանկախ պետությունները սկսեցին պատերազմել Ադրբեջանում հայկական մեծամասնություն ունեցող Ղարաբաղի պատճառով, որի բնակչությունն ինքնավարություն էր պահանջում։ Հայերը գրավեցին և՛ Արցախը, և՛ հարակից շրջանների ռազմավարական բուֆերային ընդարձակ գոտին։
 
2020 թ. աշնանը Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախը վերադարձնելու համար։ Ռուսաստանը զենք էր վաճառում երկու կողմերին, Թուրքիան բացահայտորեն աջակցում էր Ադրբեջանին՝ մարդկային և տեխնիկական ռեսուրս, այդ թվում՝ բարձրտեխնոլոգիական անօդաչուներ տրամադրելով, Իսրայելն անօդաչու թռչող սարքեր և այլ տեխնիկա էր վաճառում իր դաշնակից Ադրբեջանին: 
 
Դա Իսրայելի պատերազմը չէր։ Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ և չպետք է կողմնակալ լինենք:
 
Զարմանալի չէ, որ վերջին պատերազմը պատրվակ էր Հայաստանում Իսրայելի դեմ հակասեմական հարձակումների համար, հատկապես սոցիալական ցանցերում: Ադրբեջանն օգտվեց դրանից, որպեսզի քարոզչական հարձակում ծավալի հրեական և իսրայելական ԶԼՄ-ների դեմ։
 
Տարբեր հեղինակների հոդվածներում հիշատակվում էր Հայաստանի մայրաքաղաքում Հոլոքոստի հուշահամալիրի նկատմամբ վերջին վանդալիզմը։ Դա ճիշտ է, բայց, ցավոք, դժվար է անվանել մի երկիր, որտեղ Հոլոքոստի հուշահամալիրները վանդալիզմի չեն ենթարկվել։ 
 
Ամենևին չարդարացնելով վանդալիզմը՝ այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Իսրայելի «Յադ վա-Շեմ» Հոլոքոստի հուշահամալիրի հետազոտական կենտրոնը զգուշորեն խուսափում է իր ցուցանմուշներում Հայոց ցեղասպանության մասին հիշատակումներից, չնայած նրան, որ Հիտլերն իր ծրագրերը կազմելիս ոգեշնչվել է Հայոց ցեղասպանությամբ: 
 
Ադրբեջանն այս քարոզչական արշավում ներկայացված է որպես հրեա ժողովրդի լավագույն բարեկամ։ Կրկին, սա խեղաթյուրված պատկեր է, և դա ապացուցող բազմաթիվ փաստեր կան:
 
Մենք չենք կարող պայքարել Բաքվից եկող ամբողջ ապատեղեկատվության դեմ։ Բայց մենք կցանկանայինք այստեղ հայտարարել, որ մենք՝ որպես հրեաներ և իսրայելցիներ, պաշտպանում ենք հայ ժողովրդի իրավունքը՝ ապրելու որպես ազատ ժողովուրդ իրենց հայրենի հողում։ Մենք հարգում ենք նրանց հնագույն, եզակի մշակույթը: Մենք դատապարտում ենք նրանց դեմ ուղղված ատելության զրպարտությունը։ Մենք նաև դատապարտում ենք հակասեմականության բոլոր դրսևորումները ՝ անկախ դրանց պատրվակից։ Մենք դեմ ենք հայերի դեմ ագրեսիային և կարծում ենք, որ մեր երկիրը չպետք է որևէ կապ ունենա դրա հետ։
 
Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է։ Բայց ճշմարտությունը, ինչպես և մեզ ՝ Գրքի մարդկանց, չի կարելի սպանել։ Բռնապետերը կարող են անել այն ամենն, ինչ ուզում են իրենց դժբախտ երկրներում՝ զոհելով անմեղ մարդկանց իրենց կեղտոտ խաղերի համար, բայց մենք չենք կարող այդպես վարվել։ Մենք թույլ չենք տա ադրբեջանական քարոզչակամեքենային ճշմարտությունը դուրս մղել Իսրայելից, որքան էլ «նավթային» գումար նա վճարի իր գործակալներին»։
 
Ստորագրել են՝ 
Ջեյմս Ռասել, Հարվարդի համալսարանի հայագիտության պատվավոր պրոֆեսոր
 
Մայքլ Սթոուն, Երուսաղեմի Հրեական համալսարանի հայագիտության և համեմատական կրոնագիտության պատվավոր պրոֆեսոր
 
Յոավ Լոեֆ, Երուսաղեմի Հրեական համալսարանի հայագիտության դասախոս
 
Օդեդ Շտայնբերգ, Երուսաղեմի Հրեական համալսարանի միջազգային հարաբերությունների և եվրոպական հետազոտությունների դասախոս
 
Ռեուվեն Ամիտայ, Երուսաղեմի Հրեական համալսարանի Մերձավոր Արևելքի պատմության պրոֆեսոր
Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
21 Ապր
«Վերադարձ արմատներին». Նազենի Հովհաննիսյանը` հմայիչ կերպարումԽոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Ford Transit-ն ու ВАЗ 21015-ը. կան վիրավորներԱնհայտ անձինք կապույտ գույնով ներկել են Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցը ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՀՀ ՄԻՊԶելենսկին Պուտինին հրավիրել է հանդիպել ԴոնբասումՎարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում․ Ալեն Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակել Ըմբիշ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գյումրիում 65-ամյա կին է սպանվել. կասկածյալն ամուսինն է. Tert.am Նոր պատերազմ լինելու է և դրա արդյունքում կարող ենք կորցնել Սյունիքը․ Հայկ ՄարտիրոսյանԾառից կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայողը Թալին քաղաքից էր. News.am (լուսանկարներ) Մանրամասներ՝ Փաշինյանի սյունիքյան արկածներից. Hraparak.amԹուրքիան ու Ռուսաստանը միայն պատերազմի՞ գործընկերներ են. որտե՞ղ են նրանք հիմա. Փոլ Սոչպիսկո Նոր ավտոբուսները հագեցած կլինեն օդորակիչներով, LED լուսատախտակներով. Հայկ Մարության Հայաստանում կորոնավիրուսից 34–ամյա հղի կին է մահացել Արագածոտնի մարզում Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 1 վիրավորԽստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները. ՆաղդալյանՄոտ ժամանակներս կսկսվի օդանավակայանի կառուցումը Զանգիլանում. ԱլիևԶեկուցողին խորհուրդ կտամ Բաքու կատարած այցի ժամանակ իր աչքերով տեսնի, թե ինչպես է ֆաշիզմը զարգանում Հարավային Կովկասում. Տաթևիկ ՀայրապետյանԳոշը՝ Wing 21–ի սիրավեպի լուրերի և ջակուզիում արված կիսամերկ լուսանկարում այլ աղջկա հետ լինելու մասին. Tert.am ԼifeՄիխայիլ Միշուստինն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է հեռանկարային համատեղ նախագծերի իրականացումը Բաքուն պատրասվում է դատի տալ ՀայաստանինԻ՞նչ կանեիք, եթե այդ գերիները ֆրանսիացի կամ գերմանացի լինեին. Միքայել Մելքումյանը՝ ԵԽԽՎ նիստին Ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ․ ՀՀ ՄԻՊ «101 տարի անց ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա գրավված Զանգեզուր». Ալիևը սպառնացել է Հայաստանին նոր պատերազմովՆիկոլ Փաշինյանը Սյունիք է մեկնել իր ավտանգությունն ապահովող 9 մեքենայով (տեսանյութ)Արամ Ա-ն մերժել է թուրք լրագրողի հարցազրույցի հրավերը Ադրբեջանցի պատվիրակը Նաիրա Զոհրաբյանին «տեռորիստ» է անվանել«Վերջին 3 տարիներին ցեղասպանության ճանաչումը մտել է փակուղի. իշխանություններն իրականացնում են դավադիր ծրագիր»Ձեզ երբևէ շուն անվանե՞լ են, մեզ այդպես անվանել են. Ռուբեն Ռուբինյանի ելույթը` ԵԽԽՎ-ումԱյսօր մենք կրկին ճակատագրական ընտրության առաջ ենք. Արա ԱբրահամյանԱմուսնու մահվանից երկու շաբաթ հետո Լուիզա Ղամբարյանը բեմում էՄենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում ազատ արձակել հայ ռազմագերիներին. ֆրանսիացի պատգամավոր Անհայտ անձինք ջարդել են Իջևանի Սուրբ Անդրե վանքի խորանի քարերը. ահազանգ Մեզ նախապես ժամ էին ասել դպրոցում, ասել էին, որ ծափահարենք. Ռինդ համայնքում պատրաստել էին Փաշինյանի այցին (տեսանյութ) Գերիներին չվերադարձնելը մարդու իրավունքների, Ժնևյան կոնվենցիայի խախտում է. ԵԽԽ պատգամավոր Ալեքսանդրա Լուի Կոչ եմ անում Ադրբեջանին՝ եկեք առևտուր չանենք, պետք է գերիներին վերադարձնել տուն. ԵԽԽՎ պատգամավոր Ալիևը պատմել է Արցախում «Իսկանդեր» օգտագործելու վերաբերյալ Մոսկվայի պատասխանի մասինԱդրբեջանը 44-օրյա պատերազմի զոհերի նոր թիվ է հրապարակելՀՀ ՊՆ ղեկավարը սերբ դիվանագետների քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր Երևանում Գանդիի արձանի տեղադրման հետ կապված բողոքի ակցիա կիրականացվիԸնթանում են Բերձորի կամրջի վերակառուցման աշխատանքները. ԱՀ քաղաքաշինության նախարարություն Դասեր քաղելու փոխարեն մենք շարունակում ենք խաղալ ազգակործան պատուհաս մոդերատորի խաղ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Հենց նոր ստորագրեցի համայնքի միջոցներով 161 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը․ Հայկ Մարության «Հայրենիք» կինոթատրոնի կոտրված սյունն այսօր կհանեն ԵԽԽՎ-ում մեկնարկել է հայ ռազմագերիների հարցի քննարկումը. ուղիղՉնայած բազմաթիվ փաստերին, Ադրբեջանը ցայսօր ցինիկաբար մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու մեջ. Արարատ Միրզոյանի ելույթը Եվրանեսթում Հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ. քննարկման հիմնական թեման ԱԺ ընտրություններն էին. Զոհրաբյան Հրապարակվել է Հայաստանում COVID-19-ից գրանցված մահերի ցուցանիշները` ըստ սեռի և տարիքիՔաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև Մենք պետք է այսօրվանից սկսած նեղենք վարորդին. Հայկ Մարության (տեսանյութ)
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել