1-ին զորամիավորումում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել վերադաս հրամանատարության հրամաններն ու լինել հայոց բանակի արժանի զինվորներ:
Ստորաբաժանումների հրամանատարները խաղաղ ծառայություն են մաղթել զինվորներին և հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։