Դուք սուրճ էիք խմում և հետևում, թե համայնքն ինչպես է մոբիլիզացված ահռելի աշխատանք տանում. Գորիսի փոխքաղաքապետը` պատգամավորին
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն արջագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմենը Խաչատրյանի հայտարարությանը, թե «Սյունիքում որևէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել»:
«Արմենը Խաչատրյանն այս խայտառակ ձևակերպումը անելուց առաջ արժեր հիշել, որ օրինակ՝ Քաջարանի կամավորական ջոկատի տղաներից զոհեր կան, վիրավորվել է Մեղրի համայնքի ղեկավարը, մարզի բոլոր համայնքների ղեկավարները իրենց ջոկատներով գիտեք, որ ոչ միայն պաշտպանությունն են իրականցնել, նաև ահռելի աշխատանք են տարել՝ իրավասու կառույցների 0 աջակցությամբ, որոնք հետո մի գրչի հարվածով նվիրեցին թշնամուն, իսկ այդ ընթացքում դուք Գորիսի համայնքապետարանի երկրորդ հարկում էիք՝ սուրճ էիք խմում և ուշի ուշով հետևում, թե համայնքն ինչպես է մոբիլիզացված ահռելի աշխատանք տանում թե սահմանին ծագած հարցերը լուծելու, թե համայնք եկած տասնյակ հազարավոր ընտանիքիների հումանիտար աղետը հաղթահարելու հարցում: Քաղաքական դիվիդենտների համար շահարկել զենք վերցրած տղաների հայրենասիրության հարցը, զոհված տղաների ամագը ջուրը լցնել, որևէ չինովնիկի հաստատ չի բարձրացնում»,- գրել է նա: