Փրկարարները բացել են փակ դռները
Մարտի 27-ից 28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները։