Ռուս ֆուտբոլիստը մահացել է դաշտում՝ խաղի ժամանակ
Ֆուտբոլային հանդիպման ընթացքում մահացել է ռուսական «Знамя труда» ակումբի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Նիկիտա Սիդորովը:
«Ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի է ունեցել ողբերգություն․ «Տորպեդո» մարզադաշտում «Знамя труда» երիտասարդական թիմի ֆուտբոլիստը իրեն վատ է զգացել: Նա մահացել է գրեթե ակնթարթորեն՝ անգամ չսապսելով բժիշկների օգնությանը», - հայտնել է աղբյուրը Ինստագրամի իր էջում: Որոշ ժամանակ անց PFL- ի պաշտոնական կայքը հաստատել է 18-ամյա Նիկիտա Սիդորովի հետ կատարվածը: Ավելի ուշ հաղորդվել է, որ մահվան պատճառը կարող էր լինել ուղեղային անոթների անևրիզմը։ Թիմի մարզիչ Ռոման Շապկինը ասել է, որ Սիդորովը փոխարինման դուրս գալուց մի քանի րոպե անց ընկել է խաղադաշտում: Նրա խոսքով ՝ բուժքույրն ու երիտասարդական հավաքականի մարզիչը փորձել են մարզիկին ցուցաբերել առաջին բուժօգնություն, մինչ նրանք սպասում էին շտապօգնության։ Բժիշկները, սակայն, չեն կարողացել փրկել խաղացողին: