Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները ակցիա են իրականացրել (լուսանկարներ)
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները նախաձեռնել էին «Ընտանեկան պատմություն` հաղթանակի պատմություն» Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակին նվիրված ակցիա: Ակցիայի սկիզբը դրվեց Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղի 104 զինծառայողների հուշարձանին, ովքեր զոհվել էին 1941-1945 թվականներին՝ նացիստական կոալիցիայի դեմ մարտերում:
«Որպեսզի երիտասարդ սերնդի ներկայացուցիչները հետաքրքրվեն Հայրենական մեծ պատերազմի թեմայով և կանխեն պատմության խեղաթյուրումը, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմը կշարունակի պարբերաբար մասնակցել Արիության դասեր անցկացնելուն: Ուսուցիչների հետ միասին խաղաղապահները պարբերաբար կհանդիպեն դպրոցականների և ուսանողների հետ և կպատմեն նրանց 1941-1945 թվականների պատերազմի հերոսների սխրանքների մասին»,֊ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:
Բացի «Ընտանեկան պատմություն՝ հաղթանակի պատմություն» գործողությունից՝ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի մարդասիրական արձագանքման կենտրոնը, համագործակցելով Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի հետ, նախաձեռնել է Արցախից ռազմաճակատ մեկնած և Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հուշարձանների մաքրման աշխատանքներ։
Պատերազմից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: