Կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության վերացումը ՀՀ կառավարության հիմնարար գերակայություններից են․ Ավինյանի ուղերձը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է․
«Ապրիլի 7-ը հայկական տոնացույցի ամենից ազգային տոներից է, որով դարեր ի վեր ընդգծվել է կնոջ դերը հայ հասարակության մեջ: Սա անհամեմատ բարձր պատասխանատվություն է ենթադրում՝ հասարակական կյանքում կանանց լիարժեք և ներառական մասնակցության ապահովման, նրանց իրավունքների պաշտպանության ու խթանման քաղաքականությունն իրականացնելիս: Որպես ՀՀ-ում Կանանց հարցերով խորհրդի նախագահ՝ վերահաստատում եմ, որ կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության վերացումը Հայաստանի կառավարության հիմնարար գերակայություններից են: Այդ հանձնառությամբ շնորհավորում եմ մայրերին, կանանց և աղջիկներին մայրության ու գեղեցկության տոնի առթիվ՝ մաղթելով անխախտ առողջություն, լուսավոր ու անհոգ ժպիտ»։