«Հաստատ բարեկամ չէ». Ալեն Սիմոնյանը չասաց՝ Թուրքիային թշնամի համարում է, թե՝ ոչ
Երևանը մշտապես պատրաստ է եղել առանց նախապայմանների երկխոսություն սկսելու, ինչի վառ ապացույցներից է թե ֆուտբոլային դիվանագիտությունը, թե այն, որ մեր ԱԳ նախարար Նալբանդյանը ամբոխի մեջով շարժվում էր ու թուղթ փոխանցում Էրդողանին: Այս մասին Ազատության եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թուրքիան մեր թշնամին է, թե՝ ոչ, պետք է արդյո՞ք Երևանը երկխոսություն սկսի Անկարայի հետ, թե՝ ոչ:
«ՀՀ ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, և ռազմավարական առումով բոլոր հարցերի պատասխանը կա Անվտանգության խորհրդի համապատասխան վերաբերմունքի մեջ: Ինչ վերաբերում է անձնապես ինձ, ես Թուրքիային բարեկամ երկիր չեմ համարում: Ես չեմ կարող Թուրքիային բարեկամ երկիր համարել, քանի դեռ չի ապացուցել իր բարեկամ լինելը, որի մեջ ես այսօր շատ խիստ կասկածում եմ»,-ասել է նա:
Հարցին, թե արդյո՞ք թշնամի կանվաներ` Սիմոնյանը պատասխանել է. «Դե գիտե՞ք ինչ, հաստատ բարեկամ չէ»: