Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը անդրադարձել է Հայկ Տերտերյանի գործին
Ղազախստանի Ակտոբեի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանի գործին վերաբերող պարզաբանումները կտրվեն դատական գործընթացի ավարտից հետո: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը:
«Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը Ակտոբեի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանի նկատմամբ սահմանված տնային կալանքի առնչությամբ հայտնում է, որ դատական գործի քննությունը, որը վերաբերում է պատվավոր հյուպատոսի անձնական տնտեսական գործունեությանը, գտնվում է ընթացքի մեջ: Գործին վերաբերող պարզաբանումները կտրվեն դատական գործընթացի ավարտից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ: