Երևանում փորձել են Գաֆէսճեան արվեստի կենտրոնից գողություն կատարել
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 8-ին անձնական ունեցվածքի գողության փորձի փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Գաֆէսճեան արվեստի կենտրոնից գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 21-ամյա Դավիթ Հարությունյանին, 50-ամյա Արայիկ Հարությունյանին և 27-ամյա Գևորգ Հարությունյանին:
Վերջիններս փորձել են նույն օրը՝ ժամը 00:50-ի սահմաններում, նշված թանգարանի տարածքից գողություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Կայքի տեղեկություներով՝ նրանց այդ քայլը տեսանկարահանվել է համալիրում տեղադրված տեսախցկիների կողմից: