Դեպայի դուբլի շնորհիվ՝ «Լիոնը» հաղթեց «Անժերին»
Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրում «Լիոնը» խոշոր պարտության մատնեց «Անժերին»:
Կիրակի օրը կայացած հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով՝ Մեմֆիս Դեպայի և Լուկաս Պակետայի դարպասին խփած գոլերով:
«Լիոնը», իր վաստակած 64 միավորով, Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է, «Անժերը», 41 միավորով, 11-րդն է, «Լիլը» առաջատար է (69 միավոր):