Սպանություն՝ Երևանում. 54 համարի երթուղայինում տղամարդը սպանվել է դիմակ չկրելու շուրջ ծագած վեճի պատճառով
Այսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմանում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան-Լեո խաչմերուկում՝ 54 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ում, դի կա, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները ավտոմեքենայի հետևի նստարանին հայտնաբերել են տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկության՝ ավտոմեքենայի մեջ մեկ այլ քաղաքացի դանակով հարվածել է ուղևորի կրծքավանդակին, որը տեղում մահացել է։
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում։ Դեպքի փաստով ստեղծվել է քննչական խումբ։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, որոնք հրաժարվել են խոսել տեսախցիկի առջև, ասել են, որ սպանության պատճառը եղել է այն, որ սպանվածը երթուղու մեջ նստած այդ քաղաքացուն խնդրել է, որպեսզի պաշտպանիչ դիմակ կրի, սակայն վերջինս վիճաբանել է, ապա իր մոտ եղած դանակով հարվածել է նրա կրծքավանդակին, ապա դիմել փախուստի։