Արայիկ Հարությունյանն այցելել է ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)
Ապրիլի 16-ին ոստիկանություն է այցելել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Ողջունելով հյուրին՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հիշատակել է այն ոստիկաններին, որոնք 44-օրյա պատերազմում զոհվեցին հանուն ազատ ու անկախ Արցախի, հանուն հայրենիքի։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհված ոստիկանների հիշատակը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերով՝ 44-օրյա պատերազմին մասնակցած ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են մեդալներով։
Արցախի Նախագահի կողմից պետական բարձր պարգևներով հետմահու պարգևատրվել են նաև Հայաստանի ոստիկանության այն 70 ծառայողները, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի: