00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի զինծառայողը ՎԱԶ-21102-ով բախվել է քարերինՈւմ կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 16ԿԳՄՍՆ-ում 450 միլիոնի մեկ անձից գնում են կատարել մեկ շաբաթում Շահեն ջան, լավ է լինելու, դեռ վերադառնալու ենք Մատաղիս, Շուշի, Արցախ․ Վարդան Օնանյան Ում կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 15Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆՖրանսիական Ալպերում ձնահյուսի պատճառով զբոսաշրջիկներ են մահացել «Կամքը» ազգային ուժերի առաջնորդներին առաջարկում է ընտրություններին մասնակցել համախմբված եւ մեկ ցուցակով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի մակետը՝ Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)Պարզվել է այսօր Երևանում սպանվածի և վիրավորի ինքնությունը

«Հենակետ». Ադրբեջանից հայտնել են՝ Ղարաբաղի գետերի վրա 13 ավտոմատ հիդրոէլեկտրակայաններ կտեղադրվեն

Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

««Ռազմական ավարի պուրակի» բացման մասին

Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է «Ռազմական ավարի պուրակ»-ի բացմանը և հանդիպում ունեցել զինվորականների հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ 5 հա կազմող պուրակի տարածքում ցուցադրված է ավելի քան 300 ցուցանմուշ, այդ թվում՝ մինչև 150 միավոր ծանր տեխնիկա, տանկեր, մարտական մեքենաներ, հրետանային կայանքներ, զենիթահրթիռային համակարգեր:

«Պուրակում» ցուցադրված են նաև «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորները, որոնք ներկայացվում են որպես Շուշիի ուղղությամբ արձակված հրթիռներ։ Ալիևը հայտարարել է, թե պատերազմի ընթացքում իրենց զինված ուժերի կողմից ոչնչացված և որպես ավար վերցված հայկական սպառազինության գինը գնահատվում է  5 միլիարդ դոլար։

Հայկական զինտեխնիկայի հետ մեկտեղ պուրակում ցուցադրվել են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր եւ զոհված հայ զինվորականների սաղավարտներ: Ապրիլի 14-ից, պուրակը բացվել է քաղաքացիների համար, գործարկվել է նաև «պուրակի» կայքը։

Շաբաթվա ընթացքում 15 երկրից 27 պատվիրակներ են այցելել պուրակ։ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկություններից պարզ է դառնում, որ պուրակ է այցելել նաև ԵԱՀԿ Միսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, որին պաշտոնական Բաքուն մշտապես օգտագործում է իր քարոզչության մեջ։

Իտալիայի ճարտարապետական «120 grammi» ընկերությունը հերքել է իր մասնակցությունը Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը: France 24-ի, The Guardian-ի, BuzzFeed-ի, The Times-ի, Bloomberg-ի, Bild-ի և մի շարք այլ ԶԼՄ-ների լրագրողներ, գործող ու նախկին քաղաքական գործիչներ, իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ, այդ թվում և Freedom House-ը, քննադատության են ենթարկել Ալիևին Բաքվում «Ռազմական ավարի պուրակի» բացման համար։ Ալիևին համեմատել են Ադոլֆ Հիտլերի ու Սադամ Հուսեյնի հետ՝ նրան անվանելով բռնապետ ու հիվանդ։ Նրանցից շատերը բարձրացրել են հայ ռազմագերիների ու Արցախի ինքնորոշման հարցը։

Լրագրողներին տված հարցազրույցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը հայտարարել է, թե պատերազմը ներկայացում բեմադրելու առարկա չէ, այժմ առաջնահերթությունը հակամարտության լուծումը գտնելն է և գերիների վերադարձը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ֆրանսիացի դիվանագետին՝ խորհուրդ տալով նախքան որևէ հարց մեկնաբանելը, ուշադրություն դարձնել, թե ինչպես են որոշ խնդիրներ լուծվում նրա երկրում:

Հույն քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի անդամ Նիկոս Անդրուլակիսը դատապարտել է Բաքվում «Ռազմական ավարի պուրակ»-ի բացումն ու սոցցանցերի իր էջերում գրել, թե Ալիևը «վիրավորում է հայ զինվորների հիշատակը»՝ հիմնելով «բարբարոսության» պարկ։

Լուկաշենկոյի՝ Բաքու այցը և Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին  ինտեգրվելու շուրջ զարգացումները

Ապրիլի 13-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Բաքու։ Ռուսական որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են շրջանառել, թե Լուկաշենկոն Բաքու է մեկնել Պուտինի հետ խորհրդակցելուց հետո՝ ԵՏՄ-ի հետ Ադրբեջանի ինտեգրման գործընթացը սկսելու համար: 
Ալիևի և Լուկաշենկոյի ոչ պաշտոնական հանդիպումը տևել է 5 ժամ, և ավարտվել է միայն կեսգիշերին: Իսկ ապրիլի 14-ին տեղի է ունեցել Ալիևի և Լուկաշենկոյի  պաշտոնական հանդիպումը, որի օրակարգում են եղել առևտուրը, զբոսաշրջությունը, առողջապահությունը և գյուղատնտեսությունը:

Լուկաշենկոն առաջարկել է Ալիևին խորացնել համագործակցությունը էներգակիրների մատակարարման հարցում: Ադրբեջանում Բելառուսի դեսպան Անդրեյ Ռավկովը հայտարարել է 2021 թ-ին Ադրբեջանից 1 միլիոն տոննա նավթ գնելու բելառուսական պլանների մասին:
Հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահը նշել է, թե բելառուսական կողմը պատրաստակամություն է հայտնում մասնակցել Ղարաբաղի վերականգնմանը։ Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է Ալիևն իր միջոցով Երևանին առաջարկել լուծել ԼՂ հակամարտությունը գումարի դիմաց:  Նրա խոսքով ՝ Ալիևը պատրաստակամություն է հայտնել ոչ միայն Ղարաբաղը վերականգնել, այլ նաև Հայաստանը բարձրացնել, բայց Հայաստանի՝ նախկին իշխանությունները մերժել են։

Ալիևն իր հերթին հայտարարել է, թե Արցախից գրավված տարածքների զարգացման համար Բաքուն շահագրգռված է ագրոարդյունաբերական համալիրներ ստեղծելու Մինսկի փորձի օգտագործմամբ: Հանդիպման արդյունքում փոխըմբռնման և համագործակցության հուշագրեր են ստորագրվել անասնաբուժության, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներում:

Բաքու այցից հետո Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել նախ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկել է նաև Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրներին գրել են, որ ապրիլի վերջին ԵՏՄ խորհրդի նիստի համակարգող հանդիպման ժամանակ, Բելառուսի օգնությամբ ընթանում են հանդիպումներ ՌԴ-ի և ՀՀ-ի պատվիրակությունների միջև` գագաթնաժողովում ադրբեջանական պատվիրակության ներկայության նախապատրաստման հարցերը քննարկելու համար:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան հայտնել է, որ Ադրբեջանը և Տաջիկստանը հրավիրվել են մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդին, որը տեղի կունենա ապրիլի 29-30-ը Կազանում: Առաջարկը եկել է Ղազախստանից: Այժմ ԵԱՏՄ երկրները քննարկում են այս հնարավորությունը: 

Նկատենք, որ կազմակերպության կանոնների համաձայն՝ նման մասնակցության համար պարտադիր է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների՝ այդ թվում նաև Հայաստանի համաձայնությունը։

Փորձագիտական շրջանակների կողմից կարծիքներ են հնչել, որ Հայաստանն իր համաձայնությունը կարող է տալ՝ Ադրբեջանի առաջ դնելով մի շարք նախապայմաններ։

Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ

Ապրիլի 13-ին, Բաքվում անցկացվող «Նոր հայացք Հարավային Կովկասին. Հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորագրով խորհրդաժողովի ընթացքում Ալիևը հայտարարել է, թե չնայած այն հանգամանքին, որ հրադադարի ռեժիմը հարգվում է, հետպատերազմյան զարգացումների վերաբերյալ դեռ շատ հարցեր կան։

Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հարցով խաղաղության համաձայնագիր ստորագրել, բայց Երևանից որևէ պատասխան քայլ չի տեսնում այդ ուղղությամբ:

Ըստ Ալիևի՝ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է և կարգավորված: Ադրբեջանը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում ապրող հայերին համարում է իր քաղաքացիները և նրանց բնակության տարածքում ուժ կիրառելու ծրագրեր չկան:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահն իր անհանգստությունն է հայտնել Ռուսաստանի աջակցությամբ հայկական բանակի արդիականացման ծրագրերի շուրջ, շեշտել, որ իրենց  դիրքորոշումը հայտնել են ռուս գործընկերներին, իսկ ռևանշի հասնելու ցանկացած փորձ կկանխվի։ Նրա խոսքով՝ ադրբեջանական սահմանապահ զորքերը գտնվում են հայկական կողմի անմիջական հարևանությամբ, սակայն ոչ մի միջադեպ տեղի չի ունենում, ինչը վկայում է ռազմական պլանների բացակայության մասին:

Ընդգծելով, թե իբր Զանգեզուրը, ինչպես Սևանա լիճը և Երևանը, «հին ադրբեջանական տարածքներ են», Ալիևը հավաստիացրել է, որ դա չի նշանակում, որ ադրբեջանական կողմը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ: Ալիևն ընդգծել է, որ եթե իրենք վերադառնում են Զանգեզուրի միջանցք և օգտվում այդ ճանապարհից, ապա կարող են նաև ժամանակի ընթացքում Երևան վերադառնալ։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքով նոր երկաթուղային կապ կստեղծի Թուրքիայի հետ, սակայն այն չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության և մասնակցության։ Ադրբեջանի ղեկավարի կարծիքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը «պետք է վերաշարադրի իր սահմանադրությունը» և հրաժարվի Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից:

Ալիևը նշել է, թե Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբից առաջարկներ է ակնկալում տարածաշրջանում հետագա խաղաղ կյանք հաստատելու վերաբերյալ: Ադրբեջանի նախագահը բողոքել է, որ Բաքուն մինչ այժմ ամերիկյան վարչակազմից ոչ մի հաղորդագրություն չի ստացել Ղարաբաղի վերաբերյալ: Հիշեցնելով, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախկինում զանգահարել էր Հայաստանի վարչապետին, Ալիևը նկատել է, որ Մինսկի խմբի համանախագահ երկիրը պետք է ցուցաբերի հավասարակշռված մոտեցում:

Խորհրդաժողովի ընթացքում Ալիևը նաև հայտարարել է, թե իրենք ցանկանում են մեծացնել իտալական ընկերությունների ներկայությունը Ադրբեջանում և երախտապարտ են Իտալիային՝ ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված իրենց մոտեցման հարցում, քանի որ միշտ չէ, որ հեշտ է արտահայտվել ԵՄ ընտանիքում, որտեղ կան Հայաստանին աջակցող ուժեր: Ադրբեջանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել նաև Պակիստանին Ադրբեջանին աջակցություն հայտնելու կապակցությամբ։

Ապրիլի 13-ին, Թեհրանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ իրենք քննարկել են ԼՂ հարցը ու ընդգծել հակամարտության երկարաժամկետ քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը հասնելու կարևորությունը:

Ապրիլի 13-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որով ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել իրենց հովանու ներքո որքան հնարավոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Համանախագահները կողմերին հիշեցրել են, որ անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր՝ լուծելու հիմնախնդիրները և ստեղծելու փոխվստահության մթնոլորտ, որը նպաստում է կայուն խաղաղությանը:

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլարը Twitter-ի իր էջում գրել է, թե անհրաժեշտ է վստահության մթնոլորտ ձևավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության համար: «Եթե համաձայնություն ձեռք բերվի ջրամբարների և ջրանցքների՝ մասնավորապես Ջողազ և Աբբասբեյլի ջրամբարների նորոգման և շահագործման շուրջ, դա կդառնա Հայաստանի և Ադրբեջանի համագործակցության լավ տարբերակ»։

Շաբաթվա ընթացքում Ուկրաինայի փոխվարչապետ Օլեկսեյ Ռեզնիկովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ակնա (Աղդամ): Նրա խոսքով՝ Ուկրաինան հացահատիկի խոշորագույն արտադրողներից մեկն է, այն կարող է օգտակար լինել Ադրբեջանի կողմից Արցախից գրավված տարածքների վերականգնման գործում: Նա ընդգծել է, որ Ուկրաինան մետաղի խոշոր արտադրող է, ինչը ևս կարող է օգտակար լինել այդ հարցում։

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, թե ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա «Ս-400» համակարգերի շուրջ և պահպանի նույն դիրքորոշումը Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հարցում: Սենատոր Մենենդեսը կոչ է արել Նուլանդին զբաղվել հայ գերիների վերադարձի և Արցախի հարցերով։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հաստատված 2021 թ․ մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի զենիթահրթիռային զորքերը մարտական կրակոցով վարժանքներ են իրականացրել: Նույն պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի հրթիռահրետանային մարտկոցները ևս մարտական հրաձգություններով մարտավարական զորավարժություններ են անցկացրել։

Ապրիլի 14-ին Սանասարի (Ղուբաթլու)  շրջանի տարածքում՝ Հայաստանի հետ սահմանագծին իր ծառայողական ու մարտական գործունեությունն է սկսել նոր զորամասը՝ սահմանային պարետային ծառայությունը: Շաբաթվա ընթացքում տեղեկություններ են շրջանառվել այն մասին, որ Արցախից զավթված Քարվաճառի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի ուղղաթիռ է կործանվել, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն վթարի, ինչպես նաև անձնակազմի մասին տեղեկատվություն չի հայտնել:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեսակոնֆերանս է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում քննարկել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Կոնֆերանսի ժամանակ Աքարը հայտարարել է, թե «Ղարաբաղի հետ կապված օպերացիայի բարեհաջող ավարտից հետո թուրքական բռունցքն իջավ հայերի գլխին»,- նշել է Աքարը: 

Կանադայի Արտգործնախարար Մարկ Գարնոն հրապարակել է իր երկրի որոշումը, որով դադարեցվում է կանադական ռազմական այն տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային, որոնք կիրառվել էին Արցախյան վերջին պատերազմում։ Կանադացի պաշտոնյան հաղորդել է, որ ապրիլի 12-ի առավոտյան զրուցել է թուրք պաշտոնակցի՝ Մևլութ Չավուշօղլուի հետ՝ հաստատելու Կանադայի մտահոգությունը։

Թուրքական «Baykar» ավիացիոն խոշոր ընկերության գլխավոր տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը հայտարարել է, թե Կանադայի կողմից Թուրքիա անօդաչու տեխնոլոգիաներ արտահանելու թույլտվությունների վերացումը չի վնասի իրենց ընկերությանը:

Գերիների վերադարձի խնդրի մասին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, թե Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը Ռուսաստանի առաջնահերթություններից է։ Նրա պնդմամբ՝ այդ ուղղությամբ համառ աշխատանք է իրականացվում։ ՀՀ- ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին և նշել, որ տվյալ հարցի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Երևանում, ԱՄՆ-ի,  Կանադայի և եվրոպական տարբեր քաղաքներում։ ԵԽԽՎ միգրացիոն կոմիտեի նախագահ Պիեռ Ալեն Ֆրիդեզը խորին մտահոգություն է հայտնել՝ կապված Արցախյան պատերազմի արդյունքում անհետ կորածների և գերիների ճակատագրի հետ:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանակսն նախագծերի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե 2022 թ-ին կսկսվի քաղաքացիների փուլ առ փուլ վերադարձը Արցախից գրավված տարածքներ։ Ալիևը հավելել է, որ այդ տարածքներ քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ: Մասնավորապես, արդեն սկսվել են տարածաշրջանում ավտոմայրուղիների, էլեկտրահաղորդման գծերի կառուցման և երեք օդանավակայանների ու երկաթուղիների համակարգման հետ կապված աշխատանքները:

Իլհամ Ալիևը նաև հավելել է, որ Ադրբեջանը 3 տարվա ընթացքում կավարտի Ղարաբաղի հիմնական ենթակառուցվածքային նախագծերը: Ադրբեջանի նախագահի կարծիքով՝ իրենք կկարողանան 2-2,5 տարում ավարտել Մեղրիով անցնող ճանապարհի կառուցումը, եթե Հայաստանը արհեստական խոչընդոտներ չստեղծի։ Ալիևը նկատել է, որ հաշվի առնելով Կովսականի (Զանգելան) աշխարհագրական դիրքը՝ այն կարող է դառնալ կարևոր տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման կենտրոն:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակել, թե այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի ճանապարհների պետական գործակալությունը նախատեսում է շահագործման հանձնել «Հաղթանակի ճանապարհը» (101 կմ), որը «Շուշին օկուպացիայից ազատագրելու խորհրդանիշ է»: Ներկայում հողային աշխատանքներ են տարվում: Ճանապարհի վրա կառուցվում են երեք ճանապարհային կամուրջներ:

Ադրբեջանի Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության տնօրեն Ումայրա Տագիևան հայտարարել է, թե Ղարաբաղի գետերի վրա 13 ավտոմատ հիդրոէլեկտրակայաններ կտեղադրվեն։

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Ադրբեջամական լրատվամիջոցների ուշադրությաննն է արժանացել այն իրողությունը, որ TURKUAZ նախագծի շրջանակներում առաջին բեռնարկղային էքսպրես գնացքը ժամանել է Բաքու: Նշենք, որ TURKUAZ նախագիծը լոգիստիկ ճանապարհ է, որը մշակվել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կողմից: Ծրագրի շրջանակներում բեռները տեղափոխվելու են շաբաթական երկու անգամ՝ Ստամբուլ-Բաքու, Մերսին-Բաքու և հետադարձ ուղղությամբ: Ակնկալվում է, որ TURKUAZ-ը կնպաստի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումների աճին:

Ադրբեջանում բուռն ընթացքի մեջ է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող «Խանոբա» մաքսակետի շինարարությունը:  Ենթադրվում է, որ «Խանոբա» մաքսակետը կարագացնի ապրանքների փոխադրումը Հյուսիս-Հարավ միջանցքով, կպարզեցնի սահմանը հատելու գործընթացները:

Այլ թեմաներ

Ապրիլի 16-ին Ադրբեջանում ԵՄ դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ: Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեսպանին բողոք է արտահայտվել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլարի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում ապրիլի 14-ին Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանի հետ կայացած հանդիպման կապակցությամբ:

Դեսպանին տեղեկացվել է, որ Թոյվո Քլարի այս գործողությունները խարխլում են ադրբեջանական կողմի վստահությունն իր հանդեպ»:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
8 Մայ
Այսօր այցելեցինք պատերազմում անմահացած Վահան Աղախանյանի ընտանիքին. Աննա ՀակոբյանՀՀ ՊՆ N բանակային կորպուսի զինծառայողը ՎԱԶ-21102-ով բախվել է քարերինՈւմ կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 16Կարող եք ոգևորության մի սկիզբ դնել՝ վաղը ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը. Թևան Պողոսյան ԿԳՄՍՆ-ում 450 միլիոնի մեկ անձից գնում են կատարել մեկ շաբաթում Շահեն ջան, լավ է լինելու, դեռ վերադառնալու ենք Մատաղիս, Շուշի, Արցախ․ Վարդան Օնանյան Ում կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 15Թուրքիայի նոր հարվածային ԱԹՍ-ի արտադրությանը մասնակցում է նաև Ուկրաինան. ռազմագետ Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆՖրանսիական Ալպերում ձնահյուսի պատճառով զբոսաշրջիկներ են մահացել «Կամքը» ազգային ուժերի առաջնորդներին առաջարկում է ընտրություններին մասնակցել համախմբված եւ մեկ ցուցակով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի մակետը՝ Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)Ով է ծննդաբերությունից հետո մահացած կինըՈվ է ՀՀ նոր փոխոստիկանապետը. կենսագրություն Պարզվել է այսօր Երևանում սպանվածի և վիրավորի ինքնությունըՄերը սեփական մոդել է. Քերոբյանի պատասխանը աշակերտի «բարդ» հարցին Թավշյա հեղափոխության մասին ֆիլմը արժանացել է Բևեռլի Հիլզ կինոփառատոնի երկու գլխավոր մրցանակներին Տեսահոլովակի անոնս. Աննա Խաչատրյան` «Շուշի» (տեսանյութ)Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալԱդրբեջանը 44-օրյա պատերազմի զոհերի նոր թիվ է հրապարակել Սարսափելի իրողությունը, որը կա այս պահին և որը դեռ զարգանալու է, քանի դեռ չի ստանում պատճաշ հակահարված մեր կողմից. թուրքագետ Հայտնի է` երբ Լևոն Արոնյանը կտեղափոխվի ԱՄՆ Կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, իսկ շատերը՝ սխալվեցին. Էդուարդ Շարմազանով Հռիփսիմե Հակոբյանն Ալ Պաչինոյի հետ լուսանկար է հրապարակել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում ընդունելությունը կվերսկսվի Ավելի քան 20 միլիոն մարդ ամբողջ աշխարհում պատվաստվել է Sputnik V պատվաստանյութովՇուշիում կառուցվող MHP կուսակցության դպրոցում սովորելու են, որ տարածաշրջանը թուրքական է Ընտրելով Նիկոլին՝ ընտրում են մահը. մեկնարկում է Antinikol հականիկոլական շարժումը. ՄինասյանՇառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը՝ France 3 հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանն Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդունՆեյմարը «ՊՍԺ»-ի հետ պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականի ամառըԱրտենի գյուղի մոտ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ տուժածների վիճակը ծանր է Շատ լավ միտք է. ուսանողները` Գագիկ Ծառուկյանի առաջարկի մասին․ (տեսանյութ) Այսօր պաշտոնապես հիմնեցինք «Արարատյան արժեքների հիմնադրամը». Նաիրի ՀոխիկյանԱրցախի Ասկերանի տարածքով հոսող գետի մեջ մեքենա է կողաշրջվել. տուժածների վիճակը բավարար էԱդրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել Նախկին վարչապետը թվարկել է Նիկոլ Փաշինյանի 10 հիմնական ձախողումները «Բավարիան» արժանացել է «Laureus» մրցանակին՝ որպես տարվա լավագույն թիմԹաղավարդում և Մեծ Թաղերում գերեզմանատները ոչնչացնելու մասին հրապարակումները կքննվեն Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել․ սպանվել է 37-ամյա տղամարդ․ ևս մեկը վիրավոր է Կայացել է բռնցքամարտի ֆեդերացիայի 16-րդ արտահերթ համաժողովըԱմերիկյան դատարանում առաջին անգամ կքննվի փղի հայցը կենդանաբանական այգու դեմՍասուն Միքայելյանն իրավապահներին կոչ արեց պարզել և ներկայացնել վերջին պատերազմի մասին իրականությունըՌուսաստանում վեցամյա տղան մահացու վրաերթի է ենթարկել իր մորըՊոլիկլինիկաներում պատվաստումների համար սահմանվել է հերթապահություն շաբաթ և կիրակի օրերին Կատարվել է ամենասարսափելին՝ զոհվել է մի սերունդ, երկրի անվտանգության համակարգը փլուզվել է. Վահե ՀովհաննիսյանԱմերիկյան Հարավային Կարոլինայում գնդակահարությունը հաստատվել է՝ որպես մահապատժի միջոցԱդրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայողՍոս Ջանիբեկյանի նախկին կինը՝ Մադոննա Հարությունյանը, ընտրյալ ունի (լուսանկար)3 ադրբեջանցիների կողմից հայ կնոջ դանակահարության մասին լուրը որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել. դեսպանություն
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել