00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Գերությունից վերադարձած շիրակցի Սամվելի մայրը երեկ է իմացել, որ որդին Բաքվում էր Հայաստանի ըմբիշները 5 մեդալով են վերադառնում Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում. Արման Թաթոյանի նոր զեկույցն` անգլերենով Երևանում գողացել են ՊՆ ծառայողի Mercedes-ի «գոլդ» համարանիշներըԱռաջին անգամ Հայաստանում գերժամանակակից ավտոմատացված «Elecsys®» եղանակով կորոշվի Anti-SARS-CoV-2 S հակամարմնի քանակը․ Արմեն Մուրադյան «Moderna»-ն ճանաչվել է կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ Կապիտուլյացիոն վարչակարգի կամակատարները «լկտի սուտ է» ոճի մի խղճուկ «հերքումի զդաչի» են տարածել. Էդգար Էլբակյան Նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են պարապմունքներ«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը կմասնակցի առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին

Փաշինյանը մեր տղաների ճակատագիրն այս անգամ էլ մատաղ է անում Եվրոպային․ Սամվել Ֆարմանյան

Հասարակական–քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ԵԽԽՎ օրակարգում հայ ռազմագերիների հարցի ներառումը քաղաքական կոպտագույն վրիպում է։ Գրառումը՝ ստորև։

«Քաղաքական կոպտագույն վրիպում է ԵԽԽՎ օրակարգում հայ ռազմագերիների հարցի ներառումը: Ահա, թե ինչու:

Ա.) Նախ, հայաստանյան շահերի տեսանկյունից քաղաքական կոպտագույն վրիպում է ԵԽԽՎ օրակարգում հայ ռազմագերիների հարցի ներառումը:

Բ.) Վաղը երեկոյան նախատեսված այդ քննարկումը ոչ միայն միլիմետր անգամ չի մոտեցնելու Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցի լուծումը, այլ ճիշտ հակառակը՝ վնասելու է այդ գործին: Հիշե՛ք:

Գ.) Ինչու՞: Որովհետև, Եվրոպայի խորհուրդը, եվրոպական ու միջազգային այլ կառույցները, նաև ԵԽԽՎ-ն, մի խոսքով, ողջ միջազգային հանրությունը, որը մատը մատին չտվեց Ադրբեջանի կողմից Թուրքիայի անթաքույց մասնակցությամբ ձեռնարկված վերջին պատերազմի ողջ ընթացքում, չդատապարտեց ուժի կիրառումը արցախցիների դեմ, չդատապարտեց Ալիևի ռազմական հանցագործությունները և գործնական ոչինչ չարեց պատերազմը դադարեցնելու համար, հիմա սեփական դեմքը փրկելու բացառիկ հնարավորություն է ստանում. օդում հնչելիք դատարկ և իրավական որևէ հետևանք չառաջացնող ելույթների միջոցով (գերիների հարցը ներառված է ԵԽԽՎ ընթացիկ հարցերի քննարկման բաժնում- current affairs debate, ինչը նշանակում է, որ չի ընդունվելու որևէ բանաձև, իրավական որևէ հետևանք այդ քննարկումը չի ունենալու)՝ ասելու, որ դատապարտում է Ալիևին, կոչ է անում ազատ արձակել մեր տղաներին և այլն: Բայց ամենակարևորն այլ բան է:

ԵԽԽՎ պատգամավորները «հայկական հարցը» այս անգամ ևս օգտագործելու են որպես մանրադրամ մի կողմից Ադրբեջանի ու Ալիևի հետ իրենց ունեցած մեծ հաշիվներում, մյուս կողմից, կրկին, սեփական մեծ հաշիվներից ելնելով, առիթն օգտագործելու ու վատաբանելու են Ռուսաստանին, որն իբրև ստորագրված զինադադարի համաձայնագրի միջնորդ, չի կարողանում կամ չի ցանկանում հասնել մեր տղաների ազատ արձակմանը: Սա է իրական քաղաքականությունը, որն ընկած է նախատեսված այդ քննարկման հետևում: Մնացածը կենացներ են:

Ուստի, պատահական չէ, որ ՌԴ պատվիրակները կամ չեն մասնակցել այդ հարցը ԵԽԽՎ օրակարգում ընդգրկելու քվեարկությանը կամ ձեռնպահ են քվեարկել: Կրկին, պատահական չէ, որ այս վերջին հանգամանքը արդեն դարձել է, իսկ վաղվանից ավելի մեծ թափով կդառնա մեր երկրում հակառուսական տրամադրությունները խորացնելու նիկոլական գաղտնի քարոզչության հիմնական թեզը: Կասեն, այ տեսե՛ք, բարի եվրոպացիները պահանջում են ազատ արձակել մեր գերիներին, իսկ չար ռուսները ոչ միայն չեն լուծում այդ հարցը, այլ այդ մասին Ստրասբուրգում անգամ չխոսեցին էլ:

Դ.) Արցախյան պատերազմին նախորդած, պատերազմի բուն ընթացքում ու հետպատերազմյա ողջ շրջանում միջազգային կառույցներում, այդ թվում ԵԽԽՎ-ում հայկական շահը առաջ մղելու հարցում դրսևորած սիստեմատիկ ու հանցավոր անգործությունից հետո, Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ հայ գերիների ճակատագիրն է, գիտակցված կամ արդեն զարգացումների վրա ազդեցությունը իսպառ կորցրած լինելու հանգամանքի բերումով ու սեփական կամքից անկախ, ներքաշում այլ՝ խոշոր խաղացողների շահերի բախման տիրույթ՝ անտեր թողնելով կամ զոհելով հայկական շահը ու էլ ավելի բարդացնելով դժոխքի միջով անցնող մեր գերիների վերադարձի հեռանկարը:

Ե.) Այս կերպ, մեր տղաների վերադարձի հարցում որոշիչ դերակատարություն ունեցող Ռուսաստանն ու Ադրբեջանը վաղը Ստրասբուրգում վատաբանվելու ու քննադատվելու են, իսկ ԵԽԽՎ-ն «զատիկից հետո կարմիր հավկիթ» տրամաբանությամբ ստանալու է հայության, հայաստանյան հանրության աչքում հումանիստ և պուպուշ երևալու լավ հնարավորություն: Իսկ այն, որ մենք, որպես ժողովուրդ ու հանրություն, արագ մոռանում ենք, թե որ ուժային կենտրոնը իրեն ինչպես պահեց բուն պատերազմի ընթացքում և սիրում ենք լսել մեր հասցեին ասված քաղցր խոսքերը ու դա համարում բավարար, ապացուցված փաստ է մեր պատմությամբ: Ավելորդ է ասել, որ ԵԽԽՎ մեր պատվիրակության անդամներն էլ իրենց հերթին ճիշտ ելույթներ կունենան, և անելով իրենց ձեռքից եկածը՝ կարժանանան մեր հանրության ծափողջյուններին, ցավոք, փաստացի միլիմետր անգամ չմոտեցնելով մեր տղաների վերադարձը:

Զ.) Ահա այսպես, Նիկոլ Փաշինյանը գերու կարգավիճակում հայտնված մեր տղաների ճակատագիրն այս անգամ էլ Ստրասբուրգում մատաղ է անում Եվրոպային՝ հայ հանրության աչքում վերականգնելու վերջինիս կորցրած հեղինակությունը և քաղաքական ծուղակում դնում Ռուսաստանին, որն իրական դերակատարություն ունի այս հարցում:

Է.) Զարմանալի ու իրականությունից հեռու չեն, հետևաբար, այն ենթադրությունները, որ, հանձնելով Արցախը, Նիկոլ Փաշինյանն իրականում խնդիր է դրել ամեն կերպ փոխելու Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը՝ Հայաստանը պոկելով Ռուսաստանից: Վաղը Ստրասբուրգում հայ հանրության աչքում «բարի ձյաձյա» երևալու առիթ տրված է Եվրոպային: Չեմ կասկածում, որ այն կունենա իր շարունակությունը:

Թ.) Մինչդեռ, իրականում ժողովուրդների տառապանքը ո՛չ անցյալում ու ո՛չ էլ մեր ժամանակներում չեն շարժել մեծ տերությունների գութը ու չեն ազդել մեծ տերությունների կայացրած որոշումների վրա: Զարմանում եմ, թե ևս քանի հազարամյակ պետք է ապրենք մենք՝ հայերս, այս պարզ ճշմարտությունը հասկանալու և մեր ռացիոնալ շահի փոխարեն կենացներով չապրելու համար»:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
6 Մայ
Տեր-Պետրոսյանն ուզում է վրեժ լուծել Քոչարյանից և Սարգսյանից. Անդրանիկ Քոչարյան Գերությունից վերադարձած շիրակցի Սամվելի մայրը երեկ է իմացել, որ որդին Բաքվում էր Կներեք ինձ, որ երբեմն ավելի սուր եմ, քան կուզեի. Նազենի ՀովհաննիսյանՀայաստանի ըմբիշները 5 մեդալով են վերադառնում Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքից Խցանվել է Ստեփանակերտին ջուր մատակարարող խողովակաշարը․ քաղաքապետարան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Ստացվում է, որ առաջարկվող հուշագրի իրական իմաստը սոսկ Քոչարյանի իշխանության գալու խոչընդոտելու փորձ էր. Արա Վարդանյան Իլոնա Նուրիբեկյանը ներկայացել է գայթակղիչ ֆոտոշարքովՎաղը տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը Մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում. Արման Թաթոյանի նոր զեկույցն` անգլերենով Ադրբեջանցիները շարունակում են ավիրել հայերի ունեցվածքը (տեսանյութ) Երևանում գողացել են ՊՆ ծառայողի Mercedes-ի «գոլդ» համարանիշներըԱռաջին անգամ Հայաստանում գերժամանակակից ավտոմատացված «Elecsys®» եղանակով կորոշվի Anti-SARS-CoV-2 S հակամարմնի քանակը․ Արմեն Մուրադյան «Moderna»-ն ճանաչվել է կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ Կապիտուլյացիոն վարչակարգի կամակատարները «լկտի սուտ է» ոճի մի խղճուկ «հերքումի զդաչի» են տարածել. Էդգար Էլբակյան Նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են պարապմունքներ«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը կմասնակցի առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին Նիկոլն ուղղակի գժական է գնում․ նա գժականությունը առաջիկա շաբաթներին ավելի բարձր նիշերի է հասցնելու․ Գեղամ Մանուկյան «Ամենաողբերգականն առջևում է»Վիճաբանություն-ծեծկռտուք` Իջևանում. 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանից օդային ճանապարհով մեկնողների թիվը 2021 թվականի 4 ամսում 76677-ով ավել է, քան ժամանածների թիվը. News.am Նիկոլի իշխանության յուրաքանչյուր ավել ժամն անդառնալի կորուստներ է պատճառում պետությանը. Գևորգ ՍտեփանյանՈվքե՞ր են Բադասյանի բարեփոխումների իրական «սպառողները»Ալիևի կողմից պարգևատրված ադրբեջանցի լեյտենանտն ինքնասպանություն է գործելՀՀԿ-ն ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ իր որոշումը կայացրել է և հրապարակել․ երրորդ նախագահի գրասենյակ Ում կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 10Այս խաչը Ղազանչեցոցի գմբեթից հանող դավաճանը համարձակվում է մեղադրել այն տեղադրողներին. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքով ձերբակալվել է ծառայակիցը Սերժ Սարգսյանը Արթուր Վանեցյանի կուսակցության գրասենյակում է. հարցեր են հստակեցնում. ArmLur.am Եթե այս իշխանության տնտեսական «հրաշքները» շարունակվեն, ԱՊՀ-ում կհայտնվենք վերջին տեղում. Հրանտ Բագրատյան Փաստ, որ Արցախի նշածս շրջանները, արյունով պահած հողերը ստորագրությամբ հանձնել է հենց ու միայն Փաշինյանը․ Արամ Վարդևանյան Արա Այվազյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Սերգեյ Լավրովին (լուսանկարներ) Մարուքյանը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանին Ում կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 9Հայտնի է` երբ կանցկացվի ամառային զորակոչը Սերգեյ Լավրովի ավտոշարասյունը Երևանում (տեսանյութ) «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետը դատի է տվել Ռուստամ Բադասյանին ԱԺԲ-ն ակցիա է իրականացրել` Լավրովի այցի կապակցությամբ (տեսանյութ)Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պատերազմում վիրավորված մի խումբ զինծառայողների ու նրանց հարազատներին Վրաստանի վարչապետը հանդիպել է Ալիևի հետ Ադրբեջանի հետ սահմանի պաշտոնապես բաժանման մասին առայժմ խոսք չկա. ԱյվազյանԻսպանացի ավելի քան 100 գործիչ գործադիրին խնդրել է միջամտել հայ գերիների ազատ արձակման հարցում Մայիսի 6-ից սկսում է գործել 74 համարի երթուղին՝ արդեն չորրորդը նոր ավտոբուսներով․ Երևանի քաղաքապետարան Պատվաստվել եմ Քովիդի դեմ «Աստրա Զենեկա» պատվաստանյութով. Արայիկ Հարությունյան «Քեզ հրապարակավ դրդում եմ ինձ հետ բանավեճի Արցախի հարցով». Աշոտյանը՝ Փաշինյանին Ի հիշատակ մարտական գործողությունների ընթացքում զոհված ռազմական ոստիկանների՝ հնչեցվել է աղոթք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան Վրաստանի վարչապետն այցելել է Բաքվի «Շահիդների պուրակ»Ադրբեջանը ճանապարհ է կառուցում Դիցմայրիի գլխին (տեսանյութ)
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել