Գետահովիտ գյուղում թունավորումից մահացած 12-ամյա երեխայի ընտանիքի մյուս անդամների վիճակը կայուն է. մանրամասներ
Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում թունավորումից մահացած 12-ամյա երեխայի մայրն ու հայրը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում են։ Հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նրանց վիճակը բավարար է։
«Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում տուժածներին տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս պահին տուժածների առողջական վիճակը գտնվում է տարբեր նեղ մասնագետների՝ ռեանիմատոլոգի, ինֆեկցիոնիստի, թունաբանի ուշադրության կենտրոնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա։