Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին (լուսանկարներ)
Ապրիլի 20-ին 2-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են նորակոչիկ զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություններ:
Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել հայոց բանակի արժանի զինվորներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: