Ստեփանակերտում բնակարան է հրդեհվել. բնակիչներին տարհանել են
Այսօր առավոտյան ժամը 06։04-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Ա․Մանուկյան փողոցի բնակելի տներից մեկում բռնկված հրդեհի մասին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել ծառայության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, այնուհետև օգնության է հասել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։
Փրկարարները նախ, անվտանգության նկատառումներից ելնելով, հրդեհաշիջման աշխատանքների հետ մեկտեղ, արագ տարհանել են բնակիչներին։
Այրվել է բնակարանի մուտքում պահվող իրերը և տանիքը՝ մոտ 6մ²։
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։