Շեֆերին. Սուպեր լիգայի մասնակիցներից ամենաքիչը հիասթափեցրեց «Բարսելոնան»
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Շեֆերինը ասել է, որ իսպանական «Բարսելոնան» Սուպեր լիգայի մասնակից ակումբներից իրեն ամենից քիչն է հիասթափեցրել:
Մարտին «Բարսելոնայի» նախագահական ընտրություններում հաղթեց Ջոան Լապորտան: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ կատալոնական ակումբի պարտքերը կազմել են 1,173 միլիարդ դոլար: «Բոլորն ինձ ինչ-որ չափով հիասթափեցրին, բայց պետք է ասեմ, որ «Բարսելոնան» ամենաքիչը դա արեց: Վերջերս ընտրվեց Լապորտան, և ես նրա հետ խոսեցի երկու-երեք անգամ: Սուպեր լիգային անդամակցելու որոշումը նրա մեղքը չէ, քանի որ նա ակնհայտորեն ճնշման տակ էր: Բայց որպես խորամանկ բանակցող՝ նա գտավ ռազմավարությունը, այն էր՝ «Բարսելոնայի» Սուպեր լիգա մտնելը պետք է աջակցվի ակումբի քվեարկությամբ։ Եվ Լապորտան կարողացավ խաղից դուրս գալ առանց կորուստների, - Շեֆերինին մեջբերում է 24ur֊ը։