Զելենսկին չի կարող գնալ հանդիպման ագրեսոր երկրի ներկայացուցչի հետ․Կիևի հայտարարությունը Զելենսկու՝ Պուտինի հետ Մոսկվայում հանդիպելու մասին
Ուկրաինայի փոխվարչապետ, Դոնբասի եռակողմ շփման խմբի ուկրաինական պատվիրակության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Ռեզնիկովը Savik Shuster-ի «Խոսքի ազատություն» հաղորդման եթերում ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի կարողանա ընդունել իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հրավերը՝ հանդիպելու Մոսկվայում:
«Վոլոդիմիր Զելենսկին չի կարող պատերազմի ընթացքում գնալ Ռուսաստանի մայրաքաղաք և հանդիպել մի մարդու հետ, ով ագրեսոր երկրի ներկայացուցիչ է: Ինձ թվում է, որ դա մի փոքր տարօրինակ առաջարկ է», - ասել է Ռեզնիկովը: Քաղաքական գործիչը հավելել է, որ, իր կարծիքով, նման հանդիպում պետք է տեղի ունենա Նորմանդիայի ձևաչափով՝ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ միասին: