00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ես հիմա կպատմեմ ողջ իրականությունը․ Վանեցյանը՝ Կադիրովի հետ ընկերության մասինՈրոշ բարձրաստիճան պաշտոնյաներ հրահրում են բացահայտ ապօրինի արարքներ ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ. ԹաթոյանՕրվա վերջին հանդիպումը շուռնուխցիների հետ էր․ Փաշինյան Մենք վճռական ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության հասնելու հարցում. հայտարարությունՀայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն անհնար է. Լևոն Տեր–ՊետրոսյանԱյս չագուչը իջնելու է ձեր դատարկ գլխերին. հանգիստ, առանց լարվելու, չագուչով ենք անելու.ՓաշինյանՀՀ-ն ներկայացնող լրագրողները հավատարմագրվել են Եվրո-2020-ի համար Մենք տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման արմատական վերանայման եզրին ենք. ՔոչարյանԱյսօրվա հայհոյանքներն ու սուր դիմակայությունը դեռ ծաղիկներն են․ բախումներ են լինելու․ Լևոն Տեր-Պետրոսյան Արցախի հարցում դաշնակից չկա, գոյություն չունի, երբեք չի եղել. Լևոն Տեր-Պետրոսյան

Դպրոցների ուսուցիչները կամավոր ատեստավորման արդյունքում աշխատավարձի 30-50% հավելավճար կստանան. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական դպրոցի ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի աշխատակարգը:

ՀՀ ԿԳՄՍ Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից  հայտնում են, որ սահմանվել է, որ կամավոր ատեստավորման նպատակով ուսուցիչների դիմումներն ընդունվում են մայիսի 3-ից մինչև մայիսի 31-ը։ Ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգման ժամանակացույցը հաստատվում է նախարարի հրամանով և  հրապարակվում Գնահատման, թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կայքերում՝  ոչ ուշ, քան մինչև օգոստոսի 20-ը:

Համաձայն 2021 թվականի հունվարի 26-ին հաստատված սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի` պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչները կամավոր ատեստավորման արդյունքում աշխատավարձի 30-50 տոկոս  հավելավճար կստանան: Կամավոր ատեստավորման ժամանակ ստուգվում են ուսուցիչների առարկայական գիտելիքները, և 60 միավորից բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչը կստանա հավելավճար: Կամավոր ատեստավորումը և ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգումը կատարվում են բացառապես ուսուցչի ցանկությամբ` նրա կողմից հայտ ներկայացնելու պարագայում:

Կամավոր ատեստավորման աշխատակարգով սահմանվել են ատեստավորվող ուսուցչի հայտի ընդունումը, առարկայական գիտելիքի ստուգման կազմակերպումը, անցկացումը, արդյունքների տրամադրումը, բողոքարկումը և հրապարակումը։

Հայտերի ներկայացում

Կամավոր ատեստավորմանը մասնակցելու ցանկություն ունեցող ուսուցիչը պահանջվող  փաստաթղթերը 2021 թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ պետք է առցանց ուղարկի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության էլեկտրոնային հասցեին ([email protected]) կամ ներկայացնի ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչություն` ամեն օր՝ բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 9։30-ից մինչև 12։30-ը (հասցե՝ Երևան, Վ. Սարգսյան 3)։

Պահանջվող փաստաթղթերն են՝

• ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  անունով դիմում` առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու պատրաստակամության  մասին,

• տեղեկանք, որտեղ նշվում է ուսուցչի դասավանդած առարկան, աշխատանքային ստաժը, ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան),

• բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը:

Գիտելիքի ստուգում

Սահմանվել է, որ «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները թեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները  ներառվելու են մեկ թեստում։

ԿԳՄՍ նախարարությունը կազմում է ուսուցիչների ցուցակները՝ ըստ դասավանդած առարկաների ու մարզերի, և մինչև օգոստոսի 1-ը փոխանցում ԳԹԿ, որտեղ կազմվում են առարկայական թեստերը:

Ստուգումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով: Թեստերը բաղկացած են ընտրովի և կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից: Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորվել միայն մեկ առարկայից:

ԳԹԿ-ն Երևան քաղաքում և մարզկենտրոններում ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքը ստուգելու նպատակով, ըստ անհրաժեշտության, ընտրում է գիտելիքի ստուգման կենտրոններ, ուսուցիչներին բաժանում խմբերի (քսան հոգուց ոչ ավելի) և յուրաքանչյուր ուսուցչի համար մինչև օգոստոսի 15-ը պատրաստում անցաթուղթ:

Ստուգման ընթացակարգ

Գիտելիքի ստուգման ժամանակ՝ գրավոր աշխատանքի սկիզբը հայտարարելուց հետո, արգելվում է ուշացած ուսուցչի մուտքը քննասենյակ: Առաջադրանքներին պատասխանելու և պատասխանների ձևաթուղթը լրացնելու համար ուսուցչին տրվում է 180 րոպե: Գրավոր աշխատանքի ընթացքում արգելվում է այլ ուսուցիչների հետ խոսելը, թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, միմյանցից արտագրելը, բջջային հեռախոսներ կամ այլ կապի միջոցներ քննասենյակ բերելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը:

Գրավոր աշխատանքի ընթացքում քննասենյակից ուսուցիչը կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` ԳԹԿ-ի ներկայացուցչի թույլտվությամբ և հերթապահի ուղեկցությամբ:

Թեստերը չեն ստուգվում. դրանք ԳԹԿ-ում սկանավորվում, ճանաչվում, և գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը՝ համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով: Արդյունքները ԳԹԿ-ի կայքէջում հրապարակվում են գիտելիքի ստուգման օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։

Բողոքարկում

Անհամաձայնության դեպքում ուսուցիչն արդյունքների հրապարակմանը հաջորդող օրը՝ ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, կարող է բողոքարկման դիմումն առցանց եղանակով ուղարկել ԿԳՄՍՆ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

Բողոքարկումը քննելու նպատակով լիազոր մարմնի որոշմամբ ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են առարկայական մասնագետներ, նախարարության և ԳԹԿ-ի աշխատակազմի աշխատակիցներ:

Բողոքարկման արդյունքում ընդունվում է որոշում` գրավոր աշխատանքի միավորի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Արդյունքները հրապարակվում են բողոքարկման ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում:

Բողոքարկման գործընթացի ավարտից հետո՝ հնգօրյա ժամկետում, ԳԹԿ-ն նախարարություն է ներկայացնում ուսուցիչների գիտելիքի ստուգման անհատական արդյունքները՝  ըստ առարկաների, մարզերի, ուսումնական հաստատությունների, թեստում նշված առաջադրանքների և ճիշտ կատարած առաջադրանքների թվի։ Հաջորդաբար լիազոր մարմինը (նախարարություն, քաղաքապետարան, մարզպետարան) ատեստավորման արդյունքների հիման վրա ուսուցիչներին տեղեկացնում է համապատասխան հավելավճարի տրամադրման չափի մասին:

Նշենք, որ կամավոր ատեստավորման արդյունքում 90 տոկոս և ավելի միավոր հավաքած ուսուցիչները կստանան 50 տոկոս, 80-89 միավոր հավաքելու դեպքում` 30 տոկոս հավելավճար: 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած` աշխատավարձի պահպանմամբ, այսինքն` նրանք հավելավճար չեն ստանա: Մինչև 59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցչի նախկին աշխատավարձը կպահպանվի․ նրան կառաջարկվի պարտադիր վերաատեստավորում՝ մեկ տարի անց:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
16 Հուն
«Որպեսզի ունենաք գեղեցիկ արտաքին, ժպտացեք ու շատ սիրեք». Իրինա Թովմասյան Բանական հատկանիշներից զուրկ այդ մոլագարը համառորեն երկիրը տանում է դեպի ներքին ու արտաքին բախումների. Սենոր Հասրաթյան Նիկոլ Փաշինյանի հավաքը Քաջարանում սակավամարդ է անցել (լուսանկար)Ես հիմա կպատմեմ ողջ իրականությունը․ Վանեցյանը՝ Կադիրովի հետ ընկերության մասինՈրոշ բարձրաստիճան պաշտոնյաներ հրահրում են բացահայտ ապօրինի արարքներ ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ. Թաթոյան«Էլի՞ կան մոտներդ գերիներ...Հա դե, պորցիայով տվեք, ինշալլահ». Էրդողանի կինը` Ալիևին (տեսանյութ)Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ո՛չ Մեղրի, ո՛չ Զանգեզուր, ո՛չ միջանցք չկան. Նիկոլ ՓաշինյանՓաշինյանը դեռ հոկտեմբերի 10-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, ինչը չի արել. Նաիրա Զոհրաբյան Ուշագրավ է, որ Արցախում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահներն անցկացրել են ռազմական վարժանք. Վարդան ՈսկանյանՕրվա վերջին հանդիպումը շուռնուխցիների հետ էր․ Փաշինյան Մենք վճռական ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության հասնելու հարցում. հայտարարություն«Հրահանգման» ժամանակներն անցյալում են․ ԱՆ-ը հակադարձում է «Հայաստան» դաշինքի ուղերձին Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն անհնար է. Լևոն Տեր–ՊետրոսյանԱյս չագուչը իջնելու է ձեր դատարկ գլխերին. հանգիստ, առանց լարվելու, չագուչով ենք անելու.ՓաշինյանՀՀ-ն ներկայացնող լրագրողները հավատարմագրվել են Եվրո-2020-ի համար «Ընտրեք պատվով, ընտրեք հանուն Հայաստանի, ոչ նիկոլիզմին»․ Ռուբեն Մխիթարյանի նոր տեսանյութը Մենք տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման արմատական վերանայման եզրին ենք. ՔոչարյանԱյսօրվա հայհոյանքներն ու սուր դիմակայությունը դեռ ծաղիկներն են․ բախումներ են լինելու․ Լևոն Տեր-Պետրոսյան Արցախի հարցում դաշնակից չկա, գոյություն չունի, երբեք չի եղել. Լևոն Տեր-ՊետրոսյանՈւժեղ, նորմալ մարդիկ մուրճը օգտագործում են բարիք ստեղծելու համար. Սերժ ՍարգսյանԻնչո՞ւ մտափոխվեց Դիաննա ԳասպարյանըՆիկոլ Փաշինյանի հոգեւոր ու հոգեկան առողջության համար պետք է շարունակ աղոթել. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. 168.am Հնարավո՞ր են բախումներ ընտրություններից հետո. հարց` ՔոչարյանինԱլիևն ու Էրդողանը պարում են հայոց բերդաքաղաք Շուշիում (տեսանյութ) Նիկոլին ծնկի ենք բերելու ժողովրդի և եկեղեցու առջև. ՎանեցյանԵրեկ երեկոյան հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու մի գաղտնի զեկույցի. Սերժ ՍարգսյանՈվքեր կողմ կքվեարկեն դրանց, ղեկավարվում են քաղաքացիական պատերազմ հրահրող ուժերի կողմից. Փաշինյան Դանակահարություններ Երևանում. 23-ամյա 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց. որոնվում է 16-ամյա պատանին Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ քայլերթ է անում Կապանում. ուղիղԼավ իմացեք՝ սա իրենց արածն է. Տո ստի հերն անիծեմ, թե 5000 զոհ ունենք. Արարատ Միրզոյան «Мальчик на побегушках․ վա՛յ, գնդակը դաշտից դուրս ընկավ, վազի»․ Փաշինյանը՝ Կարապետյանին «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի ուշագրավ դեմքերը. Ստանիսլավ ՀամբարձումյանԼոռու մարզում Զազո և Զոզո անունով ցլիկները 71-ամյա տղամարդու մահվան պատճառ են դարձել Երեւանի մանկապարտեզներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի հարուցիչներ. ԱՆ Ունենալու ենք ՀՀ-ում նախադեպը չունեցող երկարությամբ երկու թունել. Սուրեն ՊապիկյանԱմենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Քովենթրի եպիսկոպոս Քրիստոֆերին Առանց սատկած առյուծներ հեծնելու, Հոկտեմբերի 27-ների ու կաշառակերության ապագա կա․ Արշակյան Իմ սատարումն եմ հայտնում սյունեցիներին ու Սյունիքի համայնքապետերին. Էմին Երիցյան «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քարոզարշավ է անցկացրել Արարատի մարզում Մենք հույս ունենք, որ կհաղթենք այս արտահերթ ընտրություններում. Տիգրան ԱրզաքանցյանԹուրքական միապետերի այս խրախճանքը վստահաբար երկար կյանք չի ունենալու. ԱշոտյանՏիգրան Ավինյանը Լոռու փոխմարզպետին ազատել է պաշտոնից և այլ պաշտոնի նշանակել Միհրան Պողոսյանի հայցը բավարարվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը՝ Կապանում․ ուղիղՄիքայել Մինասյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի ուշագրավ դեմքերը. Միհրան ՊողոսյանԷրդողանը լուսանկար է հրապարակել հայոց բերդաքաղաք Շուշիից «Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Արտաշատում․ ուղիղ Ով է ԱԱԾ դիմած ոստիկանության գեներալը. նոր մանրամասներ` սպառնալիքի դեպքից. Armlur.am Տիգրան Արզաքանցյանը երթով շրջում է Երևանում (տեսանյութ)
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել