Արտաշատում 32–ամյա վարորդը Opel Vectra-ով վրաերթի է ենթարկել 10–ամյա տղայի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ մայիսի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 32-ամյա Ահարոն Ումուրշատյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 և Իսակովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Արտաշատի բնակիչ, 10-ամյա Էրիկ Ղ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, երեխային տեղափոխել է հիվանդանոց, ապա դեպքի մասին տեղեկացրել ոստիկանության Արտաշատի բաժին
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: