Ամերիկուհին մագլցում է ժայռերն ամբողջովին մերկ վիճակում (լուսանկարներ)
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի խաղատներից մեկի աշխատակցուհի Լորա Ջասորկան 37 տարեկանում կարողացավ լիովին ընդունել ինքն իրեն և դրանում նրան օգնեց իր տարօրինակ հոբբին, գրում է The Sun-ը:
Լորան միշտ զբաղվել է սպորտով՝ նախապատվությունը տալով ժայռամագլցմանը: Սակայն, ամերիկուհին այս սպորտին ավելացրեց նաև մեկ այլ ասպեկտ. նա ամբողջովին մերկ վիճակում է մագլցում ժայռերը:
Նշվում է, որ Լորային մշտապես ուղեկցում են տղամարդիկ, ովքեր լուսանկարում են նրան ժայռամագլցման ընթացքում: Ավելի ուշ նա այդ լուսանկարները հրապարակում է Ինստագրամի իր փակ էջում, որտեղ նրան աջակցում են բազմաթիվ հետևորդներ:
Լորան իր մերկ լուսանկարները ցույց է տալիս նաև ծնողներին, քանի որ, նրա կարծիքով, դրանք ամենևին էլ գռեհիկ չեն: Այդ կերպ ամերիկուհին ցանկանում է օգնել մյուս աղջիկներին սիրել ու ընդունել իրենց մարմինը:
«Ես ոչ մի անօրինական բան չեմ անում: Ես տանել չեմ կարողանում, երբ մարդիկ նայում են իմ լուսանկարները և մտածում, որ դա պոռնո է: Սա արվեստ է: Աղջիկները հաճախ իրենց մարմնին նայելիս ունենում են բացասական հույզեր: Այսպիսով, ես օգնում եմ նրանց ազատվել վախերից և հանել իրենց հագուստները»,- նշել է Լորան: