Կառավարությունն առաջարկում է լրացում կատարել «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:
Փաթեթը խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Նախագծով հստակեցվում են անազատության մեջ պահվող անձանց կողմից փախստական ճանաչվելու և ապաստան հայցելու մասին դիմումների քննարկման, ընդունված բացասական որոշումների բողոքարկման ընթացակարգերը, սահմանվում են հստակ և կանխատեսելի ժամկետներ:
Արմեն Ղազարյանն ավելի վաղ նշել էր, որ 2018 թ. Հայաստանում ապաստան ստանալու համար դիմել է 218 անձ, 2019-ին՝ 247, իսկ 2020-ին՝ 207: