Բնակիչը դիմել է ոստիկանություն. առանց իր իմացության գումարներ է փոխանցվել բուքմեյքերական կայքին
Քաղաքացու անվամբ «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվից մայիսի 1-ին՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, առանց իր իմացության, պարբերաբար գումարներ է փոխանցվել «Ajarabet.am» բուքմեյքերական կայքին։ Այս մասին հայտնում է ԱՀ ոստիկանությունը։
«Մայիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Մ.-ն ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է դիմել, որ իր անվամբ «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվից մայիսի 1-ին՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, առանց իր իմացության, պարբերաբար գումարներ է փոխանցվել «Ajarabet.am» բուքմեյքերական կայքին, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է զգալի չափի գույքային վնաս։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։