Սահմանների ճշտման հետ կապված խնդիրներ կան. բանակցություններ են ընթանում. Սրբուհի Գրիգորյան
Բախումների և վիրավորների մասին տեղեկությունները հերքվում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։
«Սիրելի քաղաքացիներ,
առավոտից տարածվող լուրերի մասով կապվել եմ Սիսական գնդի հրամանատարի, Սյունիքի մարզպետի, Զինվորների, Գորիսի քաղաքապետարանի ներկայացուցիչների, որոշ համայնքապետերի հետ։
Բախումների և վիրավորների մասին տեղեկությունները հերքվում են։
Սահմանների ճշտման հետ կապված խնդիրներ կան։
Այս պահին ընթանում են բանակցություններ»,-գրել է Սրբուհի Գրիգորյանը։