«Պատրոն Դավոն» ազատ արձակվեց. դատարանը բավարարել է պաշտպանի բողոքը
Զենք-զինամթերքի առևտրով զբաղվող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) ազատ արձակվեց։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը:
«Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեր բողոքը, Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշումը բեկանվել է, և կալանքը վերացվել է»,- ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ Գալստյանն անազատության մեջ է գտնվում 2021 թվականի փետրվարից։