00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Օրվա վերջին հանդիպումը շուռնուխցիների հետ էր․ Փաշինյան Մենք վճռական ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության հասնելու հարցում. հայտարարությունՀայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն անհնար է. Լևոն Տեր–ՊետրոսյանԱյս չագուչը իջնելու է ձեր դատարկ գլխերին. հանգիստ, առանց լարվելու, չագուչով ենք անելու.ՓաշինյանՀՀ-ն ներկայացնող լրագրողները հավատարմագրվել են Եվրո-2020-ի համար Մենք տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման արմատական վերանայման եզրին ենք. ՔոչարյանԱյսօրվա հայհոյանքներն ու սուր դիմակայությունը դեռ ծաղիկներն են․ բախումներ են լինելու․ Լևոն Տեր-Պետրոսյան Արցախի հարցում դաշնակից չկա, գոյություն չունի, երբեք չի եղել. Լևոն Տեր-ՊետրոսյանՈւժեղ, նորմալ մարդիկ մուրճը օգտագործում են բարիք ստեղծելու համար. Սերժ ՍարգսյանԻնչո՞ւ մտափոխվեց Դիաննա Գասպարյանը

Ի՞նչը կարող է վճռո­րոշ լի­նել առա­ջի­կա ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Կիրակի պարզ դարձավ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին (եթե, իհարկե, դրանք կայանան) մասնակցելու է նաև ՀԱԿ-ը՝ առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանի գլխավորությամբ: Այսպիսով, արձանագրենք, որ այս ընտրություններին մասնակցելու են Հայաստանի նախկին երեք նախագահները: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը, կարծես, ցուցակում չի լինելու և հայտարարել է, որ բարձր պաշտոններում ավարտել է իր ծառայությունը, սակայն, որպես ՀՀԿ նախագահ, բնականաբար, անմիջական մասնակցություն ունենալու է:

Իսկ Լևոն ՏերՊետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գլխավորելու են իրենց ուժերի ցուցակները: Սա լավ է, թե վատ, ճաշակի հարց է: Սակայն, ուզենք թե չուզենք, պետք է արձանագրենք, որ երեք նախագահների մասնակցությունը առանձնահատուկ բովանդակություն ու որակ է հաղորդելու ընտրություններին: Իհարկե, այստեղ կան նաև որոշ նրբերանգներ, մասնավորաբար ՀԱԿ-ի մասով: Լևոն Տեր-Պետրոսյանի՝ համագումարյան խոսքը իրեն բնորոշ դիվանագիտական, վերլուծական միտքն ուներ, շատերը նույնիսկ նոր բառ սովորեցին: Միևնույն ժամանակ, հարուստ էր հակաքարոզչության բուռն էլեմենտներով, ու, ամենայն հավանականությամբ, նրա ղեկավարած ուժը այդպես է անցկացնելու քարոզարշավը, ինչը զարմանալի չի լինի, քանզի հենց Տեր-Պետրոսյանն է հասարակությանը պառակտելու, «ղարաբաղցիներ-հայաստանցիներ» ջրբաժան մտցնելու, «ով մեզ հետ չէ, դավաճան է» վտանգավորագույն թեզը շրջանառության մեջ դնելու, այլոց հնարավոր ու անհնար մեղադրանքներ ներկայացնելու և այդ ֆոնին սուրբ երևալու գործելաոճի «կնքահայրը» (այս անգամ էլ Տեր-Պետրոսյանն ամեն ինչ անում էր ցույց տալու, թե իրենից հետո 23 տարի երկրում միայն վատն է եղել): Գործելաոճ, որը տարիների ընթացքում հրաշալի յուրացրեց ու կատարելագործեց Նիկոլ Փաշինյանը:

Այդուամենայնիվ, ՀԱԿ-ի մասնակցությունը վստահաբար կարևոր նշանակություն կարող է ունենալ հետագա զարգացումների առումով: Հասկանալի է, որ առաջին նախագահի առաջին ու հիմնական թիրախը եղել ու մնում է Ռոբերտ Քոչարյանը, նրա պայքարը Քոչարյանի դեմ է, ու այդպես եղել է 1998 թվականից այս կողմ: Ավելին, նույնիսկ ինքն է խոստովանում, որ իր առաջարկը՝ միավորվել երեք նախագահներով, նպատակ է ունեցել լուծել երկու խնդիր. «Մի կողմից՝ խափանել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, մյուս կողմից` բացառել Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին»: Ներկա վիճակում թիրախավորել Փաշինյանի դեմ պայքարողներին նշանակում է ուղղակի աջակցել Փաշինյանին, որ ուժի կողմից էլ դա լինի, և այս դեպքում ձեռքի հետ Նիկոլ Փաշինյանին քննադատելը դառնում է մի տեսակ արհեստական, եթե նույնիսկ առերևույթ փորձել ես տարանջատվել Նիկոլից՝ իբր նրա «կնքահայրը» չես, կամ փոշմանել ես, որ այդպիսին ես եղել:

Սակայն նույնիսկ այդ դեպքում պարզ է, որ Տեր-Պետրոսյանին ձայն են տալու իր կողմնակիցներն ու ՀԱԿ համակիրները, որոնք շատ չեն, և նրանք, որոնք դեմ են երկրորդ ու երրորդ նախագահներին, բայց ուրախ կլինեին ձայն չտալ Նիկոլ Փաշինյանին: Ակնհայտ է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին ձայն տալ պատրաստվող որևէ մեկը չի կարող հանկարծ մտքափոխվել ու ձայն տալ ՀԱԿ-ին: Նույն հաջողությամբ դժվար է պատկերացնել մի «լևոնականի», որ կարող է հանկարծ քվե տալ երկրորդ ու երրորդ նախագահներին կամ նրանց ղեկավարած ուժերին: Այսինքն, ՀԱԿ-ի քվեները, կրկնենք, բացի երդվյալ ՀԱԿ-ականներից ու ՀԱԿ համակիրներից, նրանք են լինելու, որոնք գուցե ընդդեմ երկրորդի ու երրորդի ի վերջո ձայն տային Նիկոլ Փաշինյանին, կամ նրանք, որոնք սկզբունքորեն դեմ են թե՛ գործող իշխանությանը, թե՛ նախկին երկու իշխանություններին: Այսինքն, ՀԱԿ-ի մասնակցությունն առաջին հերթին նպատակ ունի վերցնել այն քվեները, որոնք կարող էին Նիկոլ Փաշինյանից «փախչել», սակայն գնալ այնպիսի ուժերի, որոնք նշյալ միջանկյալ գոտում են, բայց ընտրություններից հետո վստահաբար կոալիցիոն կառավարություն չեն կազմի Նիկոլի հետ և թույլ չեն տա, որ նա վերարտադրվի:

Իսկ ՀԱԿ-ը դա կարող է անել, թեկուզ միայն նրա համար, որ թույլ չտա Ռոբերտ Քոչարյանի վերադարձը իշխանություն: Բայց, ինչպես ցույց է տվել ժամանակը, անտարակույս մեծ ինտելեկտի տեր Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հաշվարկները հաճախ սխալ են լինում, և նա, անկախ տարբեր հաշվարկներից ու պլաններից, կամա թե ակամա, կարող է խփել Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական «դագաղի» վերջին մեխը հենց վերը նշված պատճառներով ու հաշվարկներով: Ընդ որում, կապ չունի՝ ինքը ցանկանում է դա, թե ոչ: Այսուամենայնիվ, կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք: Թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի հասցեին քննադատությունների, նույնիսկ անվանարկումների ու որակումների պակաս չի եղել: Սակայն այն բանից հետո, երբ նրանք հայտարարեցին ընտրություններին մասնակցելու մասին, բնական սուր արձագանքներից զատ, զարմանալիորեն շատ էր նաև ոգևորությունը:

Դեռ շատ առիթ կլինի մանրամասնել այս ֆենոմենը, սակայն գոնե առաջին հայացքից, կարծես, ժողովրդական հայտնի խոսքի հետ գործ ունենք. «Մինչև չգա հետինը, չի հիշվի նախկինը»: Այս դեպքում, անկախ նախկին երեք նախագահների ունեցած թերություններից ու բացթողումներից, հասարակության գերակշիռ մասի համար նրանք այսօր փրկօղակ են ընկալվում: Երեք նախագահները միմյանցից շատ տարբեր են թե՛ իրենց տեսակով, թե՛ իրենց կառավարման մոդելով, թե՛ շատ հարցերում սկզբունքային մոտեցումներով: Բայց, որքան էլ տարօրինակ է, նրանք նաև որոշակի ընդհանրություններ ունեն, ու սա դժվար է չընդունել՝ անկախ նրանից, թե որ նախագահին ով ինչպես է վերաբերվում: Նախ՝ երեք նախագահները խորհրդանշում են հաղթանակ, արժանապատվություն, ապահովություն, անվտանգություն, պետականակերտություն: Երկրորդ՝ նրանց թիմերում մեծամասնություն են կազմում ինտելեկտուալները, որոնց ՕԳԳ-ն երկրի ու պետության համար բավականին մեծ է, կրկնենք՝ անկախ թերություններից ու սխալներից:

Երրորդ՝ երբևէ որևէ հայ վատ չի զգացել նրանից, որ իր երկիրը դրսում ներկայացրել են երեք նախագահները: Նույնիսկ ընդհակառակը: Այս ցանկը կարելի է լրացնել: Սակայն կարևորն այն է, որ հանրությունը, քննադատելով նրանց, այսօր կանգնած է մի իրավիճակի առջև, երբ նախկին նույնիսկ ամենամեծ սխալները ոչինչ են թվում այն ամենի հետ, ինչ մեր երկրի հետ արեց Նիկոլ Փաշինյանը: Առավել ևս, որ պարզվեց՝ ժամանակի հետ «նախկինների» հետ կապված շատ թեմաներ պարզապես կա՛մ կեղծ էին, կա՛մ ուռճացված: Ցավոք, հաճախ հենց «լևոնականների», այդ թվում՝ Փաշինյանի ձեռամբ: Արդեն երեք տարի է՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմով հետևողականորեն ոչնչացնում է երեսուն տարվա բոլոր ձեռքբերումները, խորհրդանշում ճիշտ հակառակը այն ամենի, ինչը նշեցինք վերևում:

Այսօր մենք ունենք Արցախի մեծ մասի կորուստ, հազարավոր զոհեր, գնալով խորացող վտանգ՝ կախված Հայաստան աշխարհի վրա, ձախողում ու ավերում բոլոր ոլորտներում: Եվ բնական է, որ հանրության մեծ մասին ոգևորում է ինտելեկտուալիզմը, հաղթանակը, արժանապատվությունը, անվտանգությունը, ապահովությունը, ինքնիշխանությունը, այլ ոչ հակառակը: Եվ հենց այս հանգամանքն էլ կարող է վճռորոշ լինել առաջիկա արտահերթ ընտրություններում»:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
16 Հուն
Օրվա վերջին հանդիպումը շուռնուխցիների հետ էր․ Փաշինյան Մենք վճռական ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության հասնելու հարցում. հայտարարություն«Հրահանգման» ժամանակներն անցյալում են․ ԱՆ-ը հակադարձում է «Հայաստան» դաշինքի ուղերձին Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն անհնար է. Լևոն Տեր–ՊետրոսյանԱյս չագուչը իջնելու է ձեր դատարկ գլխերին. հանգիստ, առանց լարվելու, չագուչով ենք անելու.ՓաշինյանՀՀ-ն ներկայացնող լրագրողները հավատարմագրվել են Եվրո-2020-ի համար «Ընտրեք պատվով, ընտրեք հանուն Հայաստանի, ոչ նիկոլիզմին»․ Ռուբեն Մխիթարյանի նոր տեսանյութը Մենք տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման արմատական վերանայման եզրին ենք. ՔոչարյանԱյսօրվա հայհոյանքներն ու սուր դիմակայությունը դեռ ծաղիկներն են․ բախումներ են լինելու․ Լևոն Տեր-Պետրոսյան Արցախի հարցում դաշնակից չկա, գոյություն չունի, երբեք չի եղել. Լևոն Տեր-ՊետրոսյանՈւժեղ, նորմալ մարդիկ մուրճը օգտագործում են բարիք ստեղծելու համար. Սերժ ՍարգսյանԻնչո՞ւ մտափոխվեց Դիաննա ԳասպարյանըՆիկոլ Փաշինյանի հոգեւոր ու հոգեկան առողջության համար պետք է շարունակ աղոթել. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. 168.am Հնարավո՞ր են բախումներ ընտրություններից հետո. հարց` ՔոչարյանինԱլիևն ու Էրդողանը պարում են հայոց բերդաքաղաք Շուշիում (տեսանյութ) Նիկոլին ծնկի ենք բերելու ժողովրդի և եկեղեցու առջև. ՎանեցյանԵրեկ երեկոյան հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու մի գաղտնի զեկույցի. Սերժ ՍարգսյանՈվքեր կողմ կքվեարկեն դրանց, ղեկավարվում են քաղաքացիական պատերազմ հրահրող ուժերի կողմից. Փաշինյան Դանակահարություններ Երևանում. 23-ամյա 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց. որոնվում է 16-ամյա պատանին Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ քայլերթ է անում Կապանում. ուղիղԼավ իմացեք՝ սա իրենց արածն է. Տո ստի հերն անիծեմ, թե 5000 զոհ ունենք. Արարատ Միրզոյան «Мальчик на побегушках․ վա՛յ, գնդակը դաշտից դուրս ընկավ, վազի»․ Փաշինյանը՝ Կարապետյանին «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի ուշագրավ դեմքերը. Ստանիսլավ ՀամբարձումյանԼոռու մարզում Զազո և Զոզո անունով ցլիկները 71-ամյա տղամարդու մահվան պատճառ են դարձել Երեւանի մանկապարտեզներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի հարուցիչներ. ԱՆ Ունենալու ենք ՀՀ-ում նախադեպը չունեցող երկարությամբ երկու թունել. Սուրեն ՊապիկյանԱմենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Քովենթրի եպիսկոպոս Քրիստոֆերին Առանց սատկած առյուծներ հեծնելու, Հոկտեմբերի 27-ների ու կաշառակերության ապագա կա․ Արշակյան Իմ սատարումն եմ հայտնում սյունեցիներին ու Սյունիքի համայնքապետերին. Էմին Երիցյան «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քարոզարշավ է անցկացրել Արարատի մարզում Մենք հույս ունենք, որ կհաղթենք այս արտահերթ ընտրություններում. Տիգրան ԱրզաքանցյանԹուրքական միապետերի այս խրախճանքը վստահաբար երկար կյանք չի ունենալու. ԱշոտյանՏիգրան Ավինյանը Լոռու փոխմարզպետին ազատել է պաշտոնից և այլ պաշտոնի նշանակել Միհրան Պողոսյանի հայցը բավարարվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը՝ Կապանում․ ուղիղՄիքայել Մինասյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի ուշագրավ դեմքերը. Միհրան ՊողոսյանԷրդողանը լուսանկար է հրապարակել հայոց բերդաքաղաք Շուշիից «Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Արտաշատում․ ուղիղ Ով է ԱԱԾ դիմած ոստիկանության գեներալը. նոր մանրամասներ` սպառնալիքի դեպքից. Armlur.am Տիգրան Արզաքանցյանը երթով շրջում է Երևանում (տեսանյութ) Ես 3 ամսում 20 շենք եմ կառուցել, պետությունը չի կարո՞ղ մեկ տարում 2500 հոգու համար բնակարան կառուցի. Ծառուկյան Կապիտուլյանտը 1918 թ.-ից էլ հետ շպրտեց մեզ․ քաղաքագետ Այդ ծաղիկ խոնարհողը երկար տարիներ ինչ հայհոյանքներ ասես իր թերթում չէր գրում Վազգեն Սարգսյանի մասին․ Քոչարյան Քաջարանում հաստափոր, դուրսպրծուկ պաշտոնյաներր կան, ընտրությունից հետո պառկելու են ասֆալտին. Փաշինյան Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց կտրամադրեն անհրաժեշտ օգնություն` երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքումԲայդենը Պուտինի հետ հանդիպելու նպատակով ժամանել է Ժնև ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանն այցելել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան Ալիևը հայտարարել է Զանգեզուրի միջանցքը ստեղծելու «գործնական քայլերի» մասինՆիկոլ Փաշինյանը քարոզարշավ է անում Քաջարանում. ուղիղ
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել