00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր

Սեփական իշխանությունը ատամներով պահում են ու շարունակում նորանոր փորձանքներ բերել երկրի ու ժողովրդի գլխին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան վեց ամիս ժամանակ է անցել, սակայն Հայաստանը դեռևս չի հասցրել ուշքի գալ։ Հասկանալի է, թե պատերազմից հետո ինչպիսի ծանր վիճակում է հայտնվել մեր երկիրը, բայց մյուս կողմից էլ՝ կես տարին բավական ժամանակահատված էր, որպեսզի գոնե ամենառանցքային անվտանգային խնդիրներին լուծումներ տրվեին։ Բայց իշխանությունները ոչ միայն չեն հեռացել, ամուր կառչել են աթոռներից՝ թույլ չտալով ունակ ուժերին երկիրը «խելքի բերել», միևնույն ժամանակ փաստացի վատնել են մեր թանկագին ժամանակը անիմաստ խոսակցությունների, էժանագին փիառի վրա և փորձել են, որքան հնարավոր է, երկարացնել իրենց պաշտոնավարումը, իսկ այդ ընթացքում մեր անվտանգությունն ավելի խոցելի է դարձել։

Կես տարվա այս ժամանակահատվածը նաև խորհրդանշական է, քանի որ փաստացի համընկնում է Նիկոլ Փաշինյանի՝ անցած տարվա նոյեմբերի 18-ին ներկայացրած «ճանապարհային քարտեզի» ժամկետի հետ։ Այսօր ավարտվեց այդ ժամկետը: Թերևս կհիշեք՝ Փաշինյանն այդ ճանապարհային քարտեզով հանրությունից, ըստ էության, 6 ամիս ժամանակ էր խնդրում՝ այդ ժամանակահատվածում պետության համար ամենակարևոր անելիքները գլուխ բերելու ու հունիսին հաշվետվությամբ հանդես գալու համար։ Ի վերջո, ճանապարհային քարտեզում նշված անելիքներն իրականացնելու փոխարեն Փաշինյանը միայն մեկ գործով է զբաղված՝ իր աթոռը պաշտպանելով։ Իսկ մինչ այդ մեր անվտանգային համակարգը փաստացի մնում է բախտի քմահաճույքին և չի համապատասխանեցվում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրադրության պահանջներին։

Դրա համար էլ այսօր Նիկոլի պատճառով Արցախի հարցը դարձել է Սյունիքի հարց, իսկ վաղն էլ կարող է դառնալ ամբողջ Հայաստանի հարց, երբ արդեն հակառակորդը կարող է առանց զենքի օգնությանը դիմելու հանգիստ ներխուժել Հայաստանի ցանկացած տարածք ու հրաժարվել հեռանալ, ապա իրեն թույլ տալ ցանկացած սադրանք իրականացնել, սպառնալ բնակչությանը և այլն։ Այնինչ, եթե Փաշինյանն անկարող էր խնդիր լուծել, պարտությունից անմիջապես հետո կարող էր արժանապատիվ կերպով հրաժարական տալ, և մենք այսօր այսպիսի անօգնական վիճակում չէինք հայտնվի։ Սակայն Փաշինյանը փորձում է ատամներով պահել սեփական իշխանությունը թեկուզ այն պայմաններում, երբ իր իշխանության բացահայտ անգործությունը բոլորիս աչքի առաջ է, իսկ ծանրագույն հետևանքները ամեն օր զգում ենք։

Բայց հատկանշական է, որ այսքանից հետո էլ սեփական անգործությունը արդարացնելու փորձեր է կատարում։ Այսպես, հակառակորդի՝ Սյունիք ներխուժելուց մի քանի օր առաջ առաջնագծի կահավորման ու սահմանների պաշտպանության հարցին ի պատասխան Փաշինյանը բարձրագոչ կերպով հայտարարում էր. «Հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլ նաև դուք չեք կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է, որովհետև այդ արվողի հսկայական մեծամասնությունն արվում է գաղտնի։ Էն առաջնագիծը, որը տեսանելի է, մատչելի է, ուրեմն վատ առաջնագիծ է»։ Շատ զարմանալի է Փաշինյանի տրամաբանությունը, քանի որ հայկական կողմից պաշտպանությունը տեղակայություն պետք է ունենա, իսկ մարդիկ պետք է տեսնեն, որ Հայաստանը հենակետեր ունի սահմանին, որպեսզի զգան, որ իրենք ապահով են ու չթողնեն հեռանան։

Մյուս կողմից էլ՝ հարցական է, թե այդ ո՞ւր է Փաշինյանի ասած «գաղտնի» առաջնագիծը ու դրա կահավորումը, երբ հակառակորդն ինչքան ուզում է, այնքան խորանում է ՀՀ տարածքից ներս։ Այն ոչ միայն անտեսանելի է, այլև ստացվում է, որ փաստացի գոյություն չունի։ Ու իշխանական մտածելակերպի խեղկատակությունը այն աստիճանի է հասնում, որ նրանց ներկայացուցիչները այցելություններ են կատարում սահմանային գոտի ու նկարներ են հրապարակում՝ ցույց տալու համար, թե երկիրն անվտանգ է։ Այդ իսկ պատճառով, երբ օրերս Տիգրան Ավինյանը լուսանկար էր հրապարակել ՀՀ Սյունիքի մարզից, այն բուռն քննարկումների առիթ դարձավ։ Թողնենք մի կողմ կարծիքները՝ լուսանկարն, ի վերջո, Սև լճի մոտից էր արված, թե Սագի լճից, թե մեկ այլ տեղից. փաստը մնում է փաստ, որ լուսանկարվելով ու փիառվելով հնարավոր չէ անվտանգության ապահովման պատրանք ստեղծել, քանի որ այն չի ծառայում իր վերջնական նպատակին և միայն հանրության զգոնությունը բթացնելու ժամանակավոր էֆեկտ ունի։ Եվ սա մի խնդիր է, որ պետք է մեկընդմիշտ գիտակցել։

Պատերազմի ընթացքում տեսանք լուսանկարչական ու ընդհանրապես շոուների հետևանքը, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սուրճ էր խմում և նկարվում, իսկ Արծրուն Հովհաննիսյանն էլ «հայտնվում» էր հակառակորդի կողմից գրավված Հադրութում ու, չգիտես ինչու, միայն հայերի էր տեսնում, և այդպես շարունակ։ Պատահական չէ, որ իշխանություններն այսպիսով հանրության աչքին արդեն իսկ արժեզրկել են իրենց, և մարդիկ դադարում են հավատալ նրանց շոուներին ու խոսքերին, քանի որ դրանք որպես կանոն միշտ կեղծ են դուրս գալիս։ Ու այս դեպքում պետք չէ խոսել մեդիատեռորի, ոչ հավաստի տեղեկությունների ու նման անհեթեթությունների մասին: Այս երկրում մեդիատեռոր անող միայն մեկ ուժ կա, դա գործող իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը երբեք, ոչ մի հարցում մեկ բառ անգամ ճիշտ չի խոսում»:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
28 Մար
ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանով
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել